Страницы

▼

Մեծերի մտքերն ընկերության մասին՝ համեմված իմ և ընկերներիս խենթ օրերի պատառիկ- լուսանկարներով... )))

Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է: 
Ռալֆ Ուոլդ Էմերսոն, 1803-1882, ամերիկացի փիլիսոփա, բանաստեղծ և էսսեիստ


Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների: 
Բալփազար Գրասիան, 1601-1658, իսպանացի քահանա, գրող փիլիսոփա-բարոյախոս
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: 
Արթուրո Գրաֆ, 1848-1913, իտալացի գրող, մշակույթի պատմաբան, բանասեր


... եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները:  
Անտոնեն Դեբիդուր, 1847-1917, ֆրանսիացի գիտնական- պատմաբան


Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց: 
Պուբլիլիոս Սիրոս, հռոմեացի բանաստեղծ- միմոգրաֆ, ծագումով Սիրիայից


Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: 
Դեզիդերիուս ԷրազմՌոտերդամցի, հումանիստ, բանասեր, գրող, 


Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը: 
Մադլեն Ֆելեսիտե Դյուկրե դը Սենտ Օբեն Ժանլիս,1746-1830, ֆրանսիացի կին գրող


Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է: 
Ֆրանսուա դը Լառոշֆուկո, 1613-1680, ֆրանսիացի գրող, բարոյախոս


Ավելի լավ է զոհաբերել սուր խոսքը, քան ընկերոջը: 
Մարկոս Ֆաբիոս Քվենտիլիանոս, մ,թ.ա., հռոմեացի ճարտասան


Վտանգավոր է մեզ համար ընկերը, եթե նա հիմար է,խելոք թշնամին ավելի լավ է:

Ժան դը Լաֆոնտեն, ֆրանսիացի բանաստեղծ


 Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց. ով ընկեր չունի, նա երբեք նրանց չի փնտրել:
 Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ,  գերմանացի մտածող, գրող, քննադատ





Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ: 
Ցիցերոն, մ.թ.ա. 106-43, հռոմեացի պետական գործիչ, հռետոր, գրող



Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ: 
Իոանն Ստոբեյ, 5-րդ դար, բյուզանդական գրող


 Ով այնքան խուլ է, որ նույնիսկ ընկերոջից ճշմարտություն չի ուզում լսել, նա անհույս է: 
Մարկուս Տուլուս Ցիցերոն, մ.թ.ա. 106-43, հռոմեացի պետական գործիչ, հռետոր, գրող


 Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: 
Բենջամին Ֆրանկլին, 1706-1790, ամերիկյան պետական գործիչ, գիտնական- ֆիզիկոս


Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը`երբեք: 

Ժան Ժակ Ռուսո, 1712-1778, ֆրանսիացի փիլիսոփա, գրող կոմպոզիտոր



Ով զուրկ է անկեղծ ընկերներից, հիրավի միայնակ է: 
Ֆրենսիս Բեկոն, 1561-1626, անգլիացի փիլիսոփա և պետական գործիչ



 Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի չի էլ սկսվել երբեք: 
Պուբլիլիոս Սիրոս,  հռոմեացի բանաստեղծ- միմոգրաֆ, ծագումով Սիրիայից





Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ: 

Վիլյամ Հեզլիթ, անգլիացի էսսեիստ,գրող




Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է: 
Լառոշֆուկո, 1613-1680, ֆրանսիացի գրող, բարոյախոս


Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է: 
Թոմաս ֆուլեր, անգլիացի աստվածաբան, պատմաբան և կենսագիր


Ընկերությանը փայլ հարկավոր չէ: Ադամ Միցկևիչ, 1798-1855, լեհ բանաստեղծ


Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է: 
Ուիլսոն Միզներ, 1876-1933, ամերիկացի դրամատուրգ



Ընկերությունը տուր ընկերներին, իսկ սերը՝ սիրելիներին: 
Ժորժ Վոլֆրոմ, ֆրանսիացի գրականագետ

2 комментария: