«Բարդեր» VS բարդ հիվանդություններ» խորագրով հեղինակային երգի համերգ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում

«Օգնենք
հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ "Բարդ" ակումբի երգիչների մասնակցությամբ:
Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Վախթանգ Հարությունյանը, Արմինե
Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե
Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան
Գալստյանը և այլոք: «Բարդեր» VS բարդ
հիվանդություններ» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Ղշյան Սերյոժայի համար
բացված հաշվեհամարին: Տոմսերի արժեքններն են` 2000, 3000, և 4000 դրամ: Մանրամասների համար կարող եք գրել մեզ համացանցում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`(055) 502544/ (077) 077533: Սերյոժայի փաստաթղթերը և նկարները կարող եք գտնել
այս ալբոմում՝ (https://www.facebook.com/media/set/?set=oa.650799744959670&type=1) Սիրով կսպասենք բոլորին: Հարգանքներով՝ "Օգնենք հայ մանուկներին" բարեգործական ՀԿ
Комментариев нет:
Отправить комментарий