ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ


Պարզվում է՝ հին աշխարհում էլ շատերը չէին ուզում գրքին փող տալ, այլ նախընտրում էին այն նվեր ստանալ (կամ վերցնել, կարդալ ու վերադարձնել): Նրանք հաճախ ձանձրացնում էին գրողներին՝ խնդրելով նրանց երկերը


Գրողներն էլ ոչ միշտ էին սիրում գիրք նվիրել կամ տալ կարդալու: Ուստի պնդերեսներին իրենց «տեղն էին դնում»՝ ուղարկելով գրավաճառի մոտ: Դրա խոսուն օրինակ է հռոմեացի բանաստեղծ Մարկուս Վալերիուս Մարտիալիսի (մ.թ. մոտ 40 – մոտ 103) հետևյալ էպիգրամը (IV.72).
Պահանջում ես ինձնից, Կվինտո՛ւս, որ գրքերս նվեր տամ քեզ.
Չունեմ, սակայն գրավաճառ Տրիփոնն ունի:
«Իզուր փո՞ղ տամ,– ասում ես դու,– խե՞նթ եմ՝ առնեմ երգերը քո.
Այդքան հիմար բան չեմ անի»: Իսկ ես կանե՞մ:
Թարգմ. Ա. Թ.

Exigis ut donem nostros tibi, Quinte, libellos.
Non habeo, sed habet bibliopola Tryphon.
"Aes dabo pro nugis et emam tua carmina sanus?
Non, inquis, faciam tam fatue." Nec ego.

Արամ Թոփչյանի ֆեյսբուքյան էջից


Մեղրամիս Սելինի հետ


Ինչու՞ մեղրամիս, դե կարդացի ուղիղ մեկ ամսում. գիրքն, իհարկե, որպես գեղարվեստական գործ, մեղր է, բայց ոչ սյուժեն, ծանր հատվածներ կան, մանավանդ արյունահոսող կնոջը պատկերող տեսարանը, որ խոսում է ծայրաստիճան հետամնացության մասինէլի կան տեսարաններ, որոնց մասին կուզենայի խոսել, բայց կլռեմ, որպեսզի գիրքն ինքը իրեն պատմի ընթերցողինայստեղ միայն «ասելիքով» տողեր եմ ներկայացնում, իսկ ընդգծածս ամենաերկար հատվածներից մեկը՝ Մոլիի մասին, դա առանձին կտեղադրեմ, որպեսզի կարդաք ու իմանաք, թե «Էս Մոլին այնուամենայնիվ ի՜նչ կին էր»: Բայց ավելի ճիշտ կլինի, ինքներդ կարդաք այս գիրքը, որ ինքներդ զգաք այն հաճույքը, որ ես վայելեցի այս գիրքը կարդալիս

հ.գ. հա, մի բան էլ. հարկ չկա ինձնից թույլտվություն հարցնել. այս բոլոր մեջբերումները կարող եք ազատ տանել ուր կուզեք ;)

***Սերն ալկոհոլի նմանա, որքան թուլացած ու հարբած ենք, էնքան մեզ ավելի ուժեղ ու ճարպիկ ենք պատկերացնում և մեր իրավունքների հարցում վստահ։
***...պատերազմը,մի խոսքով, էն ամենն էր, ինչ մենք չէինք հասկանում: 
***Ոչ մի բանի մասին մարդ հենց սկզբից չի մտածում: Բանտից գոնե կենդանի ես դուրս գալիս, իսկ պատերազմից`չէ: Մնացած ամեն ինչը բառեր են:
***Երբ մարդ երևակայություն չունի, մեռնելը դժվար չի, երբ ունի, մեռնելը ծանր բան ա: Ահա իմ կարծիքը: Երբեք այսքան բան չէի հասկացել միանգամից:
***Գեներալը լափելու շատ բան ուներ, քանի որ, օրենքի համաձայն, նա ստանում էր մենակ իր համար քառասուն օրաբաժին։
***Որպեսզի մի ապուշի ուղեղում միտքը մի պտույտ կատարի, պետք ա, որ նրա հետ շատ բաներ պատահեն, էն էլ`դաժան բաներ:
***Ոչ մի գեներալ վարդի թուփ չի սիրում: Հայտնի բան ա:
***Ամեն կոպին՝ մի ամսվա քուն, ահա ինչ էինք կրում մեր վրա, նույնքան էլ մեր գլխի մեջ, չհաշված կիլոներով երկաթեղենը:
***Էն կատուները, որ շատ մեծ սպառնալիքի տակ են, ամեն դեպքում, ի վերջո ջուրն են նետվում:
***Դժվար ա հասնել հիմնականին, նույնիսկ եթե խոսքը վերաբերում ա պատերազմին, երևակայությունը երկար ա դիմանում:
***... պատերազմի վախտ դժվարա ազատվել ինքդ քեզանից:
***Հանուն էս գործի, երբ սպանվելու ես, պետք չի բծախնդիր լինել, էնպես պետքա անել, կարծես կյանքը շարունակվում ա, ամենադժվար բանը հենց սա ա՝ էս խաբեությունը:
***Սրտին պետք ա չափից ավելի կասկածով վերաբերվել, ես դա սովորել էի, էն էլ ինչպե՜ս, հենց պատերազմի մեջ: Եվ չէի էլ պատրաստվում մոռանալ:


***Միայն քաջությունն ա խորքում տարօրինակ ու կասկածելի համարվում:
***Ես հավատում էին նրա մարմնի՛ն, չէի հավատում նրա գաղափարներին:
***Իր մարմինն իմ ուրախությունն էր, որ անվերջ էր: Երբեք չէի հագենում անցնել ամերիկյան էդ մարմնի բոլոր մասերով: Ճիշտն ասեմ, ես անիծյալ խոզի մեկն էի:Էդպիսին էլ մնացի:
***...մեծամասնությունը ձեզ հետ ա և մեծամասնությունն ա որոշում, թե ով ա գիժ, ով գիժ չի:
***Երբեք մի հավատացեք մարդկանց դժբախտությանը միանգամից։ Միայն հարցրեք նրանց` կարո՞ղ են դեռ քնել... եթե այո` ամեն ինչ լավ ա։ Բավական ա էդքանը:
***... մարդու մեջ ցանկություն ա առաջանում երբեմն ավելի հեռու գնալ`իմանալու համար`ուժ կունենա՞ բանականությունը վերագտնել  այնուամենայնիվ փլատակների մեջ: Բանականությունն արագ շրջվում ա արատի կողմը, ինչպես բարձր տրամադրությունը և քունը՝ ընկճախտ ունեցողների վրա: Այլևս քո բանականությամբ չես կարող դատել: Ոչ մի բան լավ չի: Ծիծաղին՝ վերջ:
***Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը:
***Մարդը ընկճվում ա իր ամբողջ կյանքի պատճառով հենց որ մենակ ա ապրում: Բթամիտ ա դառնում: Ազատվելու համար դրանից փորձում ա մի քիչ սվաղել դա էն բոլոր մարդկանց մոտ, որ գալիս են տեսնելու իրեն, ու դա նրանց զզվացնում ա: Մենակ մնալ`նշանակում ա վերժվել մահվան:
***Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են:
***Հոգու ամոթալի մասերի համար էլ`մի երեկո անկասկած տանեին նաև կնոջն անառակատուն: Ոչ մի բան ավելի: Աշխարհի մնացած կողմը մնում ա փակված, կմնա օրվա թերթերի մեջ և ոստիկանության կողմից կհսկվի:
***Ընթացքի մեջ գտնվող կիրքն ամեն ինչի դեմ գնալն ա ու բոլորին հակառակվելը:
***Դավաճանել, երբ ասում են, հեշտ ա ասվում: Դեռ պետք ա առիթը որսալ: Դավաճանելը նման ա էն բանին, որ լուսամուտ են բացում բանտում: Բոլորը կուզենան դա անել, բայց հազվադեպ կկարողանան:
***Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն` ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները:
***…սիրահարվելը հեշտ բան ա, միասին լինելն ա դժվար...
***Ամեն ինչից բացի, մահը միայն մի քանի ժամվա հարց ա, նույնիսկ մի քանի րոպեի, այնինչ թոշակը թշվառության պես մի բան ա, որ տևում ա ամբողջ կյանքի
***Հենց իրենք` հիշողությունները, իրենց ջահելությունն ունեն... դրանք փոխակերպվում են, երբ թողնում ենք բորբոսնեն զզվելի ուրվականների պես, ամբողջովին ծորելով եսասիրությամբ, փառամոլությամբ և խաբկանքով...
***Մահը մի քիչ նման ա ամուսնությանը:
***Ահավոր  մի բան կա մեր ներսում և՛ երկրի վրա, և՛ երկնքում, երևի միայն էն դեպքում, երբ դրա մասին դեռ չի խոսվել: Հանգստանում ենք, երբ ամեն ինչ ասվում ա, էդ ժամանակ վերջապես մեկընդմիշտ լռություն ենք պահում և այլևս չենք վախենում լռելուց: Էդպես էլ լինում ա:
***Մարդ միշտ երջանիկ ավարտ չի ունենում:
***Թշվառությունն անողոքաբար և մանրակրկիտ հետապնդում ա այլասիրությանը, իսկ ամենաբարի նախաձեռնություններն անխղճորեն պատժվում են:
***Սպասելը նույնպես տոն ա:
***Տոնակատարություններում ամեն ինչ տեսնում ես նորից, տոները ուրախության վերադարձն են:
***Ինչքան ժամանակ որ մնում ես մի տեղում, երևույթները և մարդիկ հասարականում են, փտում են և սկսում են հոտել, հենց ձեր ինադու:
***… երբեք չգիտենք՝ անկեղծությամբ մինչև ուր ստիպված կլինենք հասնել… , թե ինչ են մարդիկ թաքցնում մեզանից…, թե դեռ ինչեր են ձեզ ցույց տալու…, եթե բավական երկար ապրենքեթե բավական երկար առաջանանք նրանց հերյուրանքների միջովՊետք էր ամեն ինչ վերկսել:
***Երբ մարդ վարկաբեկվում ա, գնում ա դեպի ժողովուրդը...
***Ոչ մի բան չի գրգռում հարբած կնոջն էնքան, որքան կենդանիների ցավը, ձեռքի տակ միշտ ցուլ չես կարող ունենալ:
***Երբ Ռանսիում ես ապրում, էլ քեզ հաշիվ չես տալիս, որ տխուր մարդ ես դարձել: Մեծ բան անելու ցանկություն չունես  այլևս, սա, սա  ա ամբողջը: Ստիպված ես խնայողություն անել ամեն ինչի վրա, ամեն ինչի համար, բոլոր տեսակի ցանկություններդ անցնում են:
***Ուսումը փոխում ա մարդուն, նրա հպարտությունն ա դառնում:
***Հոգնության և մենակության մեջ Աստվածայինը մարդկանցից ա բարձրանում:
*** Գեղեցկությունը նման ա ալկոհոլի կամ հարմարավետության, մարդ վարժվում ա դրան ու այլևս ուշադրություն չի դարձնում:
*** ... դժվար ա, երբ մարդ զզվում ա իր էությունից, շատ կուզենա կանգնեցնել էս ամենը`մտածելու և լսելու համար մարմնի մեջ հեշտ բաբախող սիրտը, բայց դա այլևս տեղի չի ունենում:
***Թշվառության մեջ մի պահ ա գալիս, երբ միտքն այլևս մշտապես մարմնի հետ ընդհանրություն չի կազմում:մ Նա իրոք շատ վատ ա զգում իրեն էդտեղ: Համարյա արդեն քեզ հետ մի ոգի ա կարծես խոսում: Ոգին պատասխանատու չի կարող լինել:
***Պատերազմը վառել էր ոմանց, տաքացրել ուրիշների, ինչպես կրակը, որ կարող ա տանջահար անել կամ առույգացնել, նայած, թե որտեղ ես գտնվում՝ դրա մեջ, թե առջևում: Պետք ա գլուխ հանես, ահա և ամբողջը:
***Ես մի ամբողջ փաստագրության պակասն էի զգում, որ ժամանակին և վերջնականապես ազատվեմ ներկա ամեն տեսակի մեծահոգությունից և Լոլային տեսնելու համար գալ միայն: Կյանքը չի վերստեղծվում:
***Առանց դռնապանուհու քաղաքը պատմություն չունի, ոչ էլ համ ու հոտ ունի, անհամ ա, նման էն ճաշին, որի մեջ ոչ աղ կա, ոչ բիբար, զզվելի աջաբսանդալ:       
***Կանացի հանկարծակի էս փոխակերպումները հիացմունք էին պատճառում , և կարող էի, օրինակի համար, տալ իմ վերջին դոլարը Լոլայի դռնապանուհուն միայն նրա համար, որ խոսեցնեի նրան:
***Առանց միջոցների  մարդկանց կյանքը միայն երկար մի մերժում ա երկար ցնորքի մեջ, սկսում ենք իրականում ընդունել և տրվել միայն էն բաներին, որ ունենք:
***Փիլիսոփայելը վախի մի այլ ձև ա, խաբեությամբ լցված վախկոտների վրա ա մենակ տարածվում:
***Միշտ վախեցել եմ էնքան դատարկ լինել, որ չունենամ ընդհանուր առմամբ որևէ լուրջ պատճառ գոյություն ունենալու:
***Անտառի նեգրերը բոլորն էլ հավանաբար առևտրով ու խաբեբայությամբ էին զբաղվում: Ամեն մկն իր հերթին օրինավոր էր: Լավ ապրել ա պետք և պետք էր ձեռք բերել ծախելու համար ապրանքներ և մարդկանց, որոնց անմիջապես չեն ուտում: Տեղացիների հարաբերական բարությունն իմ հանդեպ բացատրվում էր էդ ամենազազրելի ձևով:
***Վստահել մարդկանց՝ նշանակում ա արդեն կիսով չափ սպանվել:
***Ոչ մի բան հիշողությանը չի պարտադրում էդքան ուժեղ ձևով հայտնվել, որքան հոտերն ու բոցերը:
***Զարմանալի ա, ինչքան ենք տանջվում՝ ազատվելու համար անկանոն հաշիվների սարսափից:
***Օրենքը ցավի մեծ Լունապարկ ա: Երբ խղճուկ արարածը թողնում ա, որ օրենքը բռնի իրեն, դեռ լսում ես նրա գոռգոռոցները դար ու դարեր անց:
***Մարդ կարող ա մոլորվել, երբ շոշափելով ա գնում անցած ուրվագծերի միջով: Ահավոր ա, թե ինչքան բաներ կան ու մարդիկ կան, որոնց կորցնում ենք ժամանակի դամբարաններում, էնքան խաղաղ են ննջում մեռածների հետ, որ նույն ստվերը նրանց խառնում ա իրար:
***Միանգամից քնեց մոմի լույսի տակ: Իսկ ես վեր կացա՝ լույսի տակ ավելի լավ նայելու նրա դիմագծերը: Նա քնել էր, ինչպես բոլորն են քնում: Շատ սովորական քնով: Այնինչ, վատ չէր լինի, եթե որևէ տարբերանշան լիներ, որ կարողանար լավերին վատերից զատել:
***… Նա չէր սիրում, որ ստիպեն իրեն մտածել: Դա նրան ջղայնացնում էր: Է՛ն, ինչը կատաղության էր հասցնում նրան իր արդարադատի պաշտոնական գործերում, իրեն ուղղված հարցերն էին:
***…  Իմիջայլոց, ծաղիկները մարդկանց նման են: Ինչքան մեծ են, էնքան հիմար են:
***Պորդուրիեր ընկերությունն իր հերթին սպառում էր իմ տեսակի մանր սպիտակ ծառայողներին, տասնյակներով կորցնում էր տարվա բոլոր եղանակներին էդ ենթամարդկանց իր անտառային սեփական տարածքներում, ճահիճների հարևանությամբ: Դրանք սակրավոր զինվոներ էին:
***Հիմարություն ա կրքոտությանը տուրք տալ...
***Գաղութը փքում կամ նիհարացնումա մանր վաճառականներին, բայց նրանց պահում ա. երկու ուղի գոյություն ունի արևի տակ սատկելու համար՝ ճարպակալած ճանապարհ և հյուծված: Ուրիշը չկա: Կարելի ա ընտրել, բայց դա կախված ա բնույթից՝ ճարպակալե՞լ, թե կաշին ու ոսկորը թողնել:
***Քնած ժամանակ շները նման են գայլերի:
***Եթե մարդ կարողացելա կենդանի դուրս պրծնել խելագարության մեջ գտնվող միջազգային սպանդանոցից, ամեն դեպքում դա վկայում ա, որ տակտ ունի և խոհեմություն:
***Նախարարը, ում ծառայում էր Պուտան  ավտոմեքենայով, նույնպես երեխա չուներ: Նախարարները երեխաներ չեն ունենում:
***Ինչքան խորանում էին պատերազմի մեջ , էնքան զարդեղենի պահանջը մեծանում էր:
***Ոչնիչ անհավատալի չէ հերոսականության հարցում:
 ***… էնքան անընդունակ էի համարում ինձ ինչ-որ մեկին սպանելու հարցում, որ ակնհայտ ձևով ավելի լավ կլիներ հրաժարվել դրանից և անմիջապես վերջ տալ էս ամեն ինչին:
***Կոպիտ բառապաշարը մեր սեփականությունն էր դարձել իրականում և էնքան չափազանցված էր, որ կանայք երբեմն կարմրում էին, բայց երբեք չէին բողոքում, որովհետև, հասկանալի ա, զինվորը նույնքան քաջ ա, որքան անհոգ ա ու, իր հերթին, կոպիտ, իսկ որքան կոպիտ լինի, էնքան քաջ ա:
*** Անվիճելիորեն, պատերազմը խփում ա ձվարաններին, հերոսներ էին պահանջում, իսկ նրանք, որ ամենևին այդպիսին չէին, պետք ա էդպիսին ներկայանային կամ պատրաստ լինեին ընդունելու ամենախայտառակ ճակատագրերը:
***Հերոսական պոեզիան, առանց դիմադրության հանդիպելու տիրում ա նրանց, ովքեր պատերազմ չեն գնում, և էլ ավելի շատ՝ նրանց, ում պատերազմը սկսում ա ահավոր չափով հարստացնել: Դա օրինաչափություն ա:
***Կանայք սպասավորների հոգեբանությամբ են օժտված։
***Էն, ինչ որ հետաքրքիր ա, ինչ խոսք, տեղի ա ունենում ստվերում: Մարդկանց իսկական պատմության մասին ոչ մի բան չգիտենք:

Լուի-Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին»
Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը

Գրքի ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներումՀՀ մարզերԱրցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին
Կարդացեք նաև՝
                                                            

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև