Օգնենք բովաձորցի փոքրիկներին ունենալ ժամանցի և զարգացման իրենց անկյունը


Դրամահավաք բովաձորցի փոքրիկների համար ժամանցի անկյուն հիմնելու համար



Սիրելի ծանոթներ և անծանոթներ,
Բովաձորը իմ հարազատ գյուղն է: Այստեղ մանկապարտեզ չկա: Երբեք չի եղել: Չկա նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար ժամանցի որևէ անկյուն: Միակ վայրը, որտեղ երեխաները կարող են խաղալ, համայնքապետարանի բակն է: Այստեղ կա մեկ սղիկ, սովետական տարիների մեկ պտտվող կարուսել և ավազով խաղալու անկյուն:
Երկար մտածելուց հետո, որոշեցի իրականացնել դրամահավաք, հավաքված գումարով մեր գյուղի 2-6 տարեկան երեխաների համար հիմնել ժամանցի և զարգացման անկյուն, որտեղ փոքրիկները կկարողանան օրվա գոնե 4-5 ժամը միասին անցկացնել, խաղալ ու զարգանալ:

Համայնքապետ Արայիկ Ներսիսյանը պատրաստ է ժամանցի անկյունի համար տրամադրել վերանորոգված համայնքապետարանի լուսավոր և արևոտ սենյակներից մեկը: Եվ ինչպես մեր զրույցում նշեց պարոն Ներսիսյանը, ձմռան ամիսներին համայնքապետարանը հոգ կտանի նաև սենյակի ջեռուցման հարցը:

Հավաքված ողջ գումարից կգնենք մանկական զարգացնող և զվարճանքի խաղեր, մանկական կահույք`սեղան, աթոռներ, կախիչ, խաղալիքների պահարան, գորգ, ներկելու, նկարելու պարագաներ, հեքիաթի և զարգացնող գրքեր և այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի փոքրիկների առօրյան գունավոր և ուրախ դարձնելու համար:

Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որ ցանկություն կունենան խաղալիքներ, գրենական պիտույքներ, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր և այլն տրամադրել, խնդրեմ ձեր նվերները մինչև նոյեմբերի 14-ը թողեք  «ԼՈՖԹ»-ի երևանյան գրասենյակում, հասցե՝ Մոսկովյան 3, հեռ. +374-41-408864 (բջջ.) , +374-43-408864 (բջջ.) (https://www.facebook.com/The.LOFT.center/), եթե տեղափոխման հետ կապված հարցեր լինեն, խնդրեմ գրեք ինձ այստեղ (https://www.facebook.com/nare.atoyan) կամ զանգահարեք`093 69 23 20 հեռախոսահամարով:

Ինչպես եմ ես պատկերացնում երեխաների ժամանցը.

Ցերեկային քնի հետ կապված, ենթադրում եմ, որ խաղասենյակը բաց կլինի 11:00-13:00 և 16:00-18:00 (ամռան ամիսներին, իհարկե, ժամերը կփոփոխենք, ավելի շատ կմնանք):
Նախատեսում եմ, որ երեխաները խաղասենյակ կգան իրենց ծնողների, մեծահասակ քույր- եղբայրների կամ տատիկ- պապիկների հետ ու միասին ուրախ ժամեր կանցկացնենք:
Ժամանակի ընթացքում գուցե հանդիպեն երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր կամավոր հիմունքներով կցանկանան երեխաների հետ զբաղվել, կամ տատիկ- պապիկներ, ովքեր փոքրիկների համար հեքիաթ կկարդան: Այս ամենն արդեն ապագայում կերևա:

Հուսով եմ ձեր օգնությամբ իմ պատկերացրածն իրականություն կդառնա, ու մեր գյուղի փոքրիկները նույնպես կունենան խաղերի ու անհոգության իրենց տաք անկյունը:
Հա,  քիչ էր մնում մոռանայի, իսկ իմ կողմից՝ այս ամբողջը համակարգելը, թխվածքաբլիթներն ու անսահման լավատեսությունը:
Նախապես տեղեկացնեմ, որ բոլոր փոխանցումները հրապարակվելու են: Եթե չեք ցանկանում Ձեր անունը երևա հրապարակային, խնդրում եմ, փոխանցման ընթացքում մեկնաբանության դաշտում տեղյակ պահեք այդ մասին:

Սիրով՝ Նարէ Աթոյան,
Լոռու մարզ, գ. Բովաձոր

Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներով.
Հայաստանից և Արցախից՝
2471401335360020 (դրամ)
(Արդշինբանկ, Պայծառ Այվազյան)
Իդրամ -854 165 166 (Պայծառ Այվազյան)

Արտերկրից՝
Ayvazyan Paytsar
Acc. 2471401335360050 USD
        2471401335360040 EUR
Ardshinbank CJSC Stepanavan branch
Address: 26 S. Sarg
syan Str., Stepanavan Republic of Armenia
SWIFT Code: ASHBAM22

Айвазян Пайцар
Acc. 2471401335360030  RUR
БАНК КОРРЕСПОНДЕНТ СБЕРБАНК РОССИИ
К/С 30101810400000000225
ИНН 7707083893
БИК 044525225
Р/С 30111810600000000435
RUR

Իվենթի լինքը ֆեյսբուքում
https://www.facebook.com/events/699697473747083/

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև