Ярлыки

Показаны сообщения с ярлыком Ակտիվ Կյանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակտիվ Կյանք. Показать все сообщения

Օգնենք բովաձորցի փոքրիկներին ունենալ ժամանցի և զարգացման իրենց անկյունը


Դրամահավաք բովաձորցի փոքրիկների համար ժամանցի անկյուն հիմնելու համար



Սիրելի ծանոթներ և անծանոթներ,
Բովաձորը իմ հարազատ գյուղն է: Այստեղ մանկապարտեզ չկա: Երբեք չի եղել: Չկա նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար ժամանցի որևէ անկյուն: Միակ վայրը, որտեղ երեխաները կարող են խաղալ, համայնքապետարանի բակն է: Այստեղ կա մեկ սղիկ, սովետական տարիների մեկ պտտվող կարուսել և ավազով խաղալու անկյուն:
Երկար մտածելուց հետո, որոշեցի իրականացնել դրամահավաք, հավաքված գումարով մեր գյուղի 2-6 տարեկան երեխաների համար հիմնել ժամանցի և զարգացման անկյուն, որտեղ փոքրիկները կկարողանան օրվա գոնե 4-5 ժամը միասին անցկացնել, խաղալ ու զարգանալ:

Համայնքապետ Արայիկ Ներսիսյանը պատրաստ է ժամանցի անկյունի համար տրամադրել վերանորոգված համայնքապետարանի լուսավոր և արևոտ սենյակներից մեկը: Եվ ինչպես մեր զրույցում նշեց պարոն Ներսիսյանը, ձմռան ամիսներին համայնքապետարանը հոգ կտանի նաև սենյակի ջեռուցման հարցը:

Հավաքված ողջ գումարից կգնենք մանկական զարգացնող և զվարճանքի խաղեր, մանկական կահույք`սեղան, աթոռներ, կախիչ, խաղալիքների պահարան, գորգ, ներկելու, նկարելու պարագաներ, հեքիաթի և զարգացնող գրքեր և այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի փոքրիկների առօրյան գունավոր և ուրախ դարձնելու համար:

Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որ ցանկություն կունենան խաղալիքներ, գրենական պիտույքներ, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր և այլն տրամադրել, խնդրեմ ձեր նվերները մինչև նոյեմբերի 14-ը թողեք  «ԼՈՖԹ»-ի երևանյան գրասենյակում, հասցե՝ Մոսկովյան 3, հեռ. +374-41-408864 (բջջ.) , +374-43-408864 (բջջ.) (https://www.facebook.com/The.LOFT.center/), եթե տեղափոխման հետ կապված հարցեր լինեն, խնդրեմ գրեք ինձ այստեղ (https://www.facebook.com/nare.atoyan) կամ զանգահարեք`093 69 23 20 հեռախոսահամարով:

Ինչպես եմ ես պատկերացնում երեխաների ժամանցը.

Ցերեկային քնի հետ կապված, ենթադրում եմ, որ խաղասենյակը բաց կլինի 11:00-13:00 և 16:00-18:00 (ամռան ամիսներին, իհարկե, ժամերը կփոփոխենք, ավելի շատ կմնանք):
Նախատեսում եմ, որ երեխաները խաղասենյակ կգան իրենց ծնողների, մեծահասակ քույր- եղբայրների կամ տատիկ- պապիկների հետ ու միասին ուրախ ժամեր կանցկացնենք:
Ժամանակի ընթացքում գուցե հանդիպեն երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր կամավոր հիմունքներով կցանկանան երեխաների հետ զբաղվել, կամ տատիկ- պապիկներ, ովքեր փոքրիկների համար հեքիաթ կկարդան: Այս ամենն արդեն ապագայում կերևա:

Հուսով եմ ձեր օգնությամբ իմ պատկերացրածն իրականություն կդառնա, ու մեր գյուղի փոքրիկները նույնպես կունենան խաղերի ու անհոգության իրենց տաք անկյունը:
Հա,  քիչ էր մնում մոռանայի, իսկ իմ կողմից՝ այս ամբողջը համակարգելը, թխվածքաբլիթներն ու անսահման լավատեսությունը:
Նախապես տեղեկացնեմ, որ բոլոր փոխանցումները հրապարակվելու են: Եթե չեք ցանկանում Ձեր անունը երևա հրապարակային, խնդրում եմ, փոխանցման ընթացքում մեկնաբանության դաշտում տեղյակ պահեք այդ մասին:

Սիրով՝ Նարէ Աթոյան,
Լոռու մարզ, գ. Բովաձոր

Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներով.
Հայաստանից և Արցախից՝
2471401335360020 (դրամ)
(Արդշինբանկ, Պայծառ Այվազյան)
Իդրամ -854 165 166 (Պայծառ Այվազյան)

Արտերկրից՝
Ayvazyan Paytsar
Acc. 2471401335360050 USD
        2471401335360040 EUR
Ardshinbank CJSC Stepanavan branch
Address: 26 S. Sarg
syan Str., Stepanavan Republic of Armenia
SWIFT Code: ASHBAM22

Айвазян Пайцар
Acc. 2471401335360030  RUR
БАНК КОРРЕСПОНДЕНТ СБЕРБАНК РОССИИ
К/С 30101810400000000225
ИНН 7707083893
БИК 044525225
Р/С 30111810600000000435
RUR

Իվենթի լինքը ֆեյսբուքում
https://www.facebook.com/events/699697473747083/

Մի տրտնջացեք, ամառը չի ավարտվել, առաջարկում ենք հանգիստ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԻՆ


Մարդիկ կան, ովքեր նստում են իրենց աթոռներին ու անընդհատ բողոքում են, թե ամառը վերջանում էիսկ մարդիկ կան գիտակցում են՝ տարվա մեջ գալիս է մի օր, որ ամառը վերջանում է, այսինքն՝ ժամանակավոր լքում է մեզ, ու ոչ թե էն մյուսների պես բողոքում են, այլ փորձում են ամառային օրերը վայելել՝ մեկնում են հանգստի, արշավների, հեռու գյուղերում բնակվող բարեկամներին հյուր և այլն


Այո, ամռան երկրորդ ամիսն էլ եկավ ու գնացբոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել մեկնել հանգստի, հիշեցնում եմ, որ առջևում դեռ ունենք օգոստոս և առաջարկում եմ

Հուլիս ամսին սնունդով մեկ օրվա արժեքն է 6.500 դրամից 7.800 դրամ:
Օգոստոս ամսին սնունդով մեկ օրվա արժեքն է 7.800 դրամից 8.500 դրամ:
Տրանսպորտի արժեքն է 20.000 դրամ (երկկողմանի):

Քոթեջների հեռավորությունը լողափից կազմում է մոտ 150 մետր:
Ճաշարանի նկարները և մենյուն կարելի է տեսնել մինչև տեղերի ամրագրումը, իսկ տրանսպորտի տեղերը ամրագրել նախապես:
Մանրամասների համար գրեք այստեղ կամ զանգահարեք 093 69 23 20





















Արևմտյան Հայաստանը Շահինի աչքերով...

Շահինի հետ ծանոթացա Դատվան քաղաքում: Նա զբաղվում է լուսանկարչությամբ արդեն 40 տարի, և այդ տարիների ընթացքում հասցրել է լուսանկարել ամբողջ Բիթլիսը (Բաղեշ), և ոչ միայն...


Սիրով ներկայացնում եմ պատառիկ-լուսանկարներ Արևմտյան Հայաստանից, որոնք նույնպես ֆիքսել է Շահինի Ֆոտոխցիկը: 


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Մայրամուտը Վանա Ծովում

 Փոքր Նեմրութ լեռը

Վանա Ծովը և Աղթամար կղզին

Դատվան քաղաքը

Անիի Սուրբ Կաթողիկե եկեղեցին

Դատվան քաղաքը և Վանա Ծովը

Սիփան լեռը, փոքր Նեմրութը  և Վանա ծովը
Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին
Մեծ Նեմրութ լեռը
Վանա ծովը
Վանա կատու

Վանա ծովի տարածքում
Սիփան լեռ, 4434 մ

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև