Է.Է Քամինգս «Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո»

Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո
մարմնի հետ է: Բոլորովին նոր բան:
Ավելի գեղեցիկ մկաններ, նյարդեր ավելի շատ:
սիրում եմ քո մարմինը, սիրում եմ այն, ինչ նա անում է,
կամ ինչպես է անում: սիրում եմ զգալ քո մարմնի
ողնաշարը, նրա ոսկորները և այն դողդոջուն
պիրկ -ողորկությունները որոնք ես
անվերջ անվերջ անվերջ             
կհամբուրեմ, սիրում եմ համբուրել այսուայնը քո,
սիրում եմ, դանդաղ շոյանքը, ցնցող թրթիռը
քո էլեկտրական մուշտակի, և այն ինչ
կիսում է մարմինը… Եվ աչքերը՝ սիրափշրանքներ մեծ,

և միգուցե սիրում եմ խայտանքը քո
իմ ներքո և բոլորովին նոր


Է.Է Քամինգս

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև