ԿԻՆ (Հատված Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքից)


ԿԻՆ  

Կին լինելը  Սաբինայի  համար  կեցության  ձև է, որ ինքը  չի ընտրելԱյն, ինչ ընտրության  արդյունք  չէ, չի կարելի  ո՛չ արժանիքո՛չ էլ ձախողում  համարելՆմանատիպ  հարկադիր  իրադրություններում  մեզ մնում է, ըստ  Սաբինայիգտնել համապատասխան  կեցվածքըՍաբինայի  համար  կին ծնված  լինելու  դեմ ըմբոստանալը  նույնքան  անհեթեթ  է, որքան  դրանով  հպարտանալըԱռաջին  հանդիպումներից  մեկի  ժամանակ  Ֆրանցն  ասաց Սաբինային  ձայնի  տարօրինակ  հնչերանգով.  «Սաբինադուք կին եք»: Սաբինան  չէր հասկանումթե  ինչու  է Ֆրանցն իրեն այդ լուրն ազդարարում  այդքան  հանդիսավոր  տոնովասես Քրիստափոր  Կոլումբոսըոր հեռվում  Ամերիկայի  ափն էր նշմարելՄիայն ավելի  ուշ Սաբինան  հասկացավոր կին բառըորը Ֆրանցն  արտասանում  էր առանձնահատուկ  պաթոսովվերջինիս  համար  նշանակում  էր ոչ թե մարդկային  ցեղի  երկու  սեռերից  մեկըայլ որոշակի  արժեքԲոլոր  կանայք  չէ, որ  արժանի  էին կին կոչվելուԲայց եթե Սաբինան  Ֆրանցի  համար  կինն է, ուրեմն  ի՞նչ է ՄարիԿլոդը՝  նրա իսկական  կինըԱրդեն  քսան  տարի  էր անցել  այն օրից (այդ ժամանակ  նրանց ծանոթությունը  մի քանի  ամսվա  վաղեմություն  ուներ), երբ  ՄարիԿլոդը  Ֆրանցին  սպառնացել  էր, որ եթե վերջինս  իրեն լքի, ինքն ինքնասպան  կլինիԱյդ սպառնալիքը  կախարդել  էր ՖրանցինՄարիԿլոդը  նրան այնքան  էլ  դուր չէր գալիսբայց նրա սերը  Ֆրանցին  թվում էր վսեմՖրանցն իրեն արժանի  չէր համարում  այդպիսի  սիրո  և իր պարտքն էր համարում  խոնարհվել  ՄարիԿլոդի  առջևԵվ ուրեմն, նա խոնարհվել  էր մինչև գետին  և կնության  էր առել նրան: Ու թեև կինն այլևս երբեք  զգացմունքի  նման լարում  չդրսևորեցինչպես  այն օրը, երբ  սպառնում  էր ինքնասպան  լինելՖրանցի  էության  խորքում  դեռ ապրում  էր այն հին հրամայականըերբեք  ցավ  չպատճառել  ՄարիԿլոդինհարգել  կնոջը  նրա մեջԱյս նախադասությունն  ուշագրավ  է: Նա ոչ թե ասում  էր՝ հարգել  ՄարիԿլոդինայլ՝ հարգել  կնոջը  ՄարիԿլոդի մեջԲայց եթե ՄարիԿլոդն  ինքը  կին էր, ո՞րն էր նրա ներսում  ծպտված  մյուս կինըորին Ֆրանցը  պիտի  հարգերԳուցե  մայր/կնոջ  պլատոնական  գաղափա՞րըՖրանցը  մոտավորապես  տասներկու  տարեկան  էրերբ մի գեղեցիկ  օր նրա մայրը  մենակ  մնաց. Ֆրանցի  հայրն անսպասելիորեն  հեռացել  էր: Ֆրանցը  գլխի  էր  ընկնումոր լուրջ ինչ-որ բան է պատահելբայց մայրը  կոծկում  էր դա չեզոք  և զուսպ խոսքերով՝  որդուն  հարվածի  չենթարկելու  համարԱյդ օրը, երբ պատրաստվում  էին դուրս գալ բնակարանից՝  քաղաքում  միասին   մի պտույտ գործելու  համարՖրանցը  նկատեցոր մայրը  երկու  տարբեր  կոշիկներ  է հագելՆա շփոթված  էրուզում էր մորը  զգուշացնել՝  միաժամանակ  վախենալով  նրան վիրավորելուցՖրանցը  երկու  ժամ անցկացրեց  մոր հետ փողոցներում  շրջելով՝  չկարողանալով  հայացքը  կտրել  նրա ոտքերիցԱյդ օրը նա հասկացավ՝  ինչ է  նշանակում  տառապանք

Թարգմանությունը ֆրանսերենից` Շուշանիկ Թամրազյանի

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև