Մաքսիմ Ռիլսկի
Հայաստանը, ինքնատիպ գեղեցկության
երկիրը, այն ժողովրդի երկիրը, որի դարավոր տառապանքներն անօրինական են ու անսահման,
իսկ տոկունությունն ու արիությունը սրտահույզ հիացմունքի զգացում են հարուցում, իրավունք
ունի հպարտանալու իր մշակույթով, իր սքանչելի պոեզիայով:
***
Պարույր Սևակ
Մեր արմատները թերևս խորն
են ավելի, քան բարձր է մեր սաղարթը: Ով պատմություն ունի, չի կարող հետ չնայել:
Ով անցյալ ունի, չի կարող
հիշողություն չունենալ:
***
Վալերի Բրյուսով
Հայաստանի պատմության մեջ
գտա մի ուրույն աշխարհ, որտեղ հազարավոր խիստ հետաքրքական, բարդ հարցեր բորբոքում էին
գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ Հայաստանի պոեզիայի
մեջ ես տեսա գեղեցկության մի այնպիսի ինքնուրույն աշխարհ, որ մինչ այդ ինձ անհայտ էր,
տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական
ստեղծագործության բարձր կերտվածքներ:
***
Պավլո Տիչինա
Հարուստ, շատ հարուստ է Հայաստանի
ներկան, ինչպես նաև նրա հնագույն շրջանի մշակույթը:
***
Ռասուլ Համզատով
Խոնարհվում եմ Հայաստանի փոքր
և մեծ հողին, նրա տաղանդավոր և աշխատասեր ժողովրդի առաջ, ձեզ հետ միասին ուրախանում
եմ նրա հրաշալի նորացմամբ և վերածնունդով:
***
Միխայիլ Դուդին
Հայաստանը սքանչելի է: Բայց չկա և չի կարող Հայաստան լինել առանց հայերի, աշխարհի հնագույն ժողովրդի, որ աշխատանքով և իմաստությամբ փառաբանել է իր քարքարոտ հողը:
***
Ռիչարդ Բրանսոն
Հրաշալի տեսարան բացվեց մեր
առջև: Մենք թռչում ենք Հայաստանի ձյունածածկ լեռների վրայով… Այն վայրն է, ուր Նոյան
Տապանը կանգ առավ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Ականջակալների աղմուկից լսվեց հայ
դիսպետչերի ձայնը. “Բարի գալուստ: Ընդունեք մեր շնորհավորանքները ողջ հայ ժողովրդի
անունից”: Խոսքի մեջ զգացվում էր անկեղծ բարյացակամություն: Կուզենայի, որ բոլոր երկրները
լինեին այսքան հյուրընկալ:
***
Պաբլո Ներուդա
Հրաբխային տուֆից կառուցված
Երևանը ներդաշնակ է, ինչպես վարդագույն վարդը, այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից
մեկն է:
***
Մարկո Կլեմենտե
Իմ հիշողության մեջ Հայաստանը
կմնա որպես աննկարագրելի գեղեցկության երկիր:
***
Ռոքուել Քենտ
Հայաստանը հրաքշքների երկիր
է… Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ՝
առաջին հերթին Հայաստանում… Ակամա զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է տեսնել այդքան հուշարձաններ և այնպիսի
մարդկանց, որոնք կարող են համարվել ողջ աշխարհի հպարտությունն ու զարդը: Թող փառաբանվի
հայոց երկիրը, տաղանդների և մեծագործությունների բնօրրանը:
Комментариев нет:
Отправить комментарий