Դու իմ աշխարհն էիր, որ արդեն վրիպել եմ․
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։
Զանգերն են ղողանջում դանդաղ ու թույլ-թույլ,
և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
որ
կրնկում
է
մարմնիս
մեջ։և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
Աշնան նոսր երկնքում
չվող թռչունների թևեր են՝ երամ-երամ․
կարապի երգն եմ հասկանում ջրերի վրա՝
մեկ անգամ, որ վերջին անգամն է։
Կտոր-կտոր է անում սիրտս հիմա
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։
Կարոտը կաթում է գանգամաշկիս նույն կետին՝
համաչափ տկկոցով ու ծակող սառը,
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգևարքի։
համաչափ տկկոցով ու ծակող սառը,
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգևարքի։
Դու իմ մեջ այնքան շատ ես,
որքան ոչ մի տեղ չես․
և ես զգույշ պահպանում եմ ամեն մանրուք,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս,
որ դու ես ամբողջովին։
որքան ոչ մի տեղ չես․
և ես զգույշ պահպանում եմ ամեն մանրուք,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս,
որ դու ես ամբողջովին։
Կարոտի մունետիկն եմ մոլոր,
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։
Հուսիկ, կներես, բայց սա պոեզիա չէ, սա պարզապես մտքերի շարադրանք է, որը քեզ մյուս մահկանացուներից չի զանազանում։
ОтветитьУдалитьԿներեք, բայց պարզապես մտքերի շարադրանքը չի կարող այսքան գեղեցիկ լինել:
Удалить