Ավանդական է չափը,
սակայն ռիթմերը մաշել է ծեսը,
սա ամբողջովին այլ ափ է.
հարվածվող մյուս երեսը...
սա ամբողջովին այլ ափ է.
հարվածվող մյուս երեսը...
***
Գետը իր պատմությունն
է պատմում:
Լեռը լսում է նրան:
Ուշ գիշեր է: Ես մտնում
եմ տուն,
և անցյալն ու ներկան-
մի քանի դեմք-
պարուրում են ինձ:
***
ՄԱՐԴԸ ՄԵՆԱԿ Է
Շրխկոցով փակվում են
դռները,
պատուհանները,
հոգիները,
սրտերը:
***
ՄԱՐԴԸ ՄՏՆՈՒՄ է
ուրիշների սրտերը,
կոշիկներն է հանում այնտեղ
կամ չի հանում,
թեյ է խմում այնտեղ
կամ չի խմում,
ոտքերը դնում է սեղանին
կամ չի դնում,
աղմկում է այնտեղ
կամ չի աղմկում,
սիրում է, հուսահատվում, ատում
կամ՝ բոլորովին - ոչ,
տիրում է ուրիշների սրտերին
կամ չի տիրում,
բայց իսպառ մոռանում է իր սրտի մասին
եւ իր սիրտը թողնում է անտեր։
ուրիշների սրտերը,
կոշիկներն է հանում այնտեղ
կամ չի հանում,
թեյ է խմում այնտեղ
կամ չի խմում,
ոտքերը դնում է սեղանին
կամ չի դնում,
աղմկում է այնտեղ
կամ չի աղմկում,
սիրում է, հուսահատվում, ատում
կամ՝ բոլորովին - ոչ,
տիրում է ուրիշների սրտերին
կամ չի տիրում,
բայց իսպառ մոռանում է իր սրտի մասին
եւ իր սիրտը թողնում է անտեր։
***
ՄԱՐԴԸ
Գլուխը վզի մեջ,
վիզը՝ ուսերի մեջ,
ուսերը ձեռքերի մեջ,
ձեռքերը՝ կրծքի մեջ,
կուրծքը՝ փորի մեջ,
փորը՝ ոտքերի մեջ,
ոտքերը՝ հողի մեջ...
եւ հողը՝ օդում։
***
Սկզբում հմայքն էր: Հետո՝ միտքը
փառաբանության: Անբառ շիթքը
սիրո, կալնելով վեց ելքերը
բանականության – արտագաղթի՝
առ Ոչինչ եւ առ երկունք-ախտի
անդուլ փախստական՝ մեծ եռքերը,
հանգան: Գեթ մի պահ թույլ ցնցվեցին
երկնային գահին գոհ բազմածի
կշեռքը պահող թեւ-ձեռքերը:
փառաբանության: Անբառ շիթքը
սիրո, կալնելով վեց ելքերը
բանականության – արտագաղթի՝
առ Ոչինչ եւ առ երկունք-ախտի
անդուլ փախստական՝ մեծ եռքերը,
հանգան: Գեթ մի պահ թույլ ցնցվեցին
երկնային գահին գոհ բազմածի
կշեռքը պահող թեւ-ձեռքերը:
***
Լեռը՝ հսկա վայրկյան, ասելու բան չունի.
Ժամանակն անցնում է. ահա եւ թռչունի
ճախրող լռությունը՝ սրտակոտոր։
Ժամանակն անցնում է. ոչ դադրանքի ճիչը,
ոչ ճախրանքի ոգի լիր լռության խիճը
չեն կարճելու կյանքի ճանապարհը խոտոր։
Ժամանակն անցնում է։ Հանգ առ հանգ առ տող…
Ժամանակն անցնում է. ահա եւ թռչունի
ճախրող լռությունը՝ սրտակոտոր։
Ժամանակն անցնում է. ոչ դադրանքի ճիչը,
ոչ ճախրանքի ոգի լիր լռության խիճը
չեն կարճելու կյանքի ճանապարհը խոտոր։
Ժամանակն անցնում է։ Հանգ առ հանգ առ տող…
***
Բառը թաքցնում է
բանաստեղծությունն
օտար աչքերից։
Օտար աչքերը
հարազատ սիրտը
դարձնում են ամայք։
Քավդեաները
մար դեգերում են
հսկա ամայքում։
Աստղերը շրջվել,
նայում են դեպի հակառակ կողմը.
թիկունքներն՝ աղոտ,
որպես օտարից
բանաստեղծություն
թաքցնող բառեր։
բանաստեղծությունն
օտար աչքերից։
Օտար աչքերը
հարազատ սիրտը
դարձնում են ամայք։
Քավդեաները
մար դեգերում են
հսկա ամայքում։
Աստղերը շրջվել,
նայում են դեպի հակառակ կողմը.
թիկունքներն՝ աղոտ,
որպես օտարից
բանաստեղծություն
թաքցնող բառեր։
* * *
Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են -
հեռավո՜ր,
անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են -
հեռավո՜ր,
անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։
***
ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ
Այնտեղ, ուր մենք
լքել ենք միմյանց,
իրար են կանչելու,
մեր զարմերին
մեր ախտն է տանջելու
ապա թե-
մեր շիրիմներին,
մեր աճյունների միջից,
վարդեր են աճելու:
***
ՈՂՋՈՒՅՆ
Սա
Սա ինչ
Սա ինչ պոեզիա է, որ
Սա ինչ պոեզիա Է, որ վեհ
Սա ինչ պոեզիա Է, որ վեհ զգացմունքներ
Չի ներշնչում:
Ու՞մ...
***
ՃԱՐԱՀԱՅՏՅԱԼ ՀՄԱՅՔ
Մեր երազած վարդը
հրեշտակը տարավ-
ցողեց երկինքներով:
Комментариев нет:
Отправить комментарий