Խաղում ենք ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ ԶԼՄ-ների հետ կամ նրանցով...


Հիշում եմ, երբ ոմն մեկը որոշել էր մեր շատ սիրելի Ռաֆայել Հովհաննիսյանի անունից պրոֆիլ բացել ու ստատուսներ էր գրում, ոչ ոք իրեն նեղություն չտվեց, իմանալու, արդյոք այդ պրոֆիլի մարդը հենց ինքը Ռաֆայել Հովհաննիսյանն է, թե ոչ… հակառակը, որոշ կայքեր ուրախացան, քանի որ ժողովուրդը միշտ էլ խայծը կուլ է տալիս առանց իմանալու իրոք այդ մարդն ասել է այդպիսի խոսքեր, թե ոչ… կամ, այսքան խոսում ենք մեր ԶԼՄ-ների անորակ լինելու մասին, միթե այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր վստահում են որոշ լրատվամիջոցների… պարզվում է, որ կան… ու դեռ երեկ էլ այդ նույն մարդիկ, չգիտես ինչու վարկաբեկում էին Քրիստինե Պեպելյանին, իբր թե նա հրաժարվել է մասնակցել բարեգործական համերգի, այնինչ, պարզվում է, որ համերգի մյուս մասնակիցներն անգամ տեղյակ չեն եղել, որ այդ համերգը բարեգործական է… 
Էսօրվա մեր կայքերն ու թերթերն աշխատում են ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ հայտնի մանկանան խաղի կանոններով… ոմանք էլ, թերևս ամենից շատ հուսահատված այս երկրի ղեկավարությունից ու ամեն ինչից, սկսում են տեղի- անտեղի վարկաբեկել տվյալ անձին, ում մասին կոնկրետ այդ պահին ինչ-ինչ լուրեր են պտտվում…
Ժողովուրդ ջան, ոնց եք դուք թույլ տալիս, որ ձեզ խաբեն… մի քիչ պահանջկոտ եղեք, մի քիչ խորը դատեք… մի բան որ գրում են, հալած յուղի տեղ մի ընդունեք ու սկսեք տարածել` ձեր կողմից էլ որոշ ստեր ավելացնելով… հերիք չի փոքր երեխաների պես շարունակենք այդ փչացած հեռախոսի խաղը… վերջիվերջ թեմայի հերոսը առարկա չի, անձ է, ու դուք երբևէ նրան ոչ տեսել եք, ոչ ճանաչել… միայն հեռվից հեռու եք լսել նրա մասին… նույնը և ձեզ հետ կարող է լինել, ու դուք բոլորդ էլ, համոզված եմ, ծանր կտանեք այդ ամենը…

Հ.գ. Լրատվամիջոցները կան, որոնք նույնպես տեղադրում են նմանատիպ լուրեր, և հետո, երբ ամեն ինչ պարզաբանվում է, հրապարակավ մի քանի տողով ներողություն են խնդրում տվյալ մարդուց… այ մարդ դե արի ու մի աս, առաջինը դուք պետք է զանգեիք, գտնեիք այդ մարդուն ու ճշտեիք ամեն ինչ, էլ ինչ եք օճառվում ձևական ու արդեն նողկալի ներողության տողերով… 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև