Էլիֆ Շաֆաք “Ստամբուլի բիճը” հատված


Հետո կամաց- կամաց հասկացավ, որ սպասում էր ներողության, բայց դա չէր նշանակում, որ նրանք ընդունում էին: Թուրքերն են, որ այս ամենն արել են հայերի հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ, եթե թուրք են, արդյոք չպետք է ներողություն խնդրեն: Սակայն կարծես ոչ ոք չէր ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը` կիսում էին: Խնդիրն այն էր, որ իրենց և մեղք գործածների միջև ոչ մի կապ չկար: Շատ տարիներ անց, երբ Արմանուշը հիշի այս պահը, կհամոզվի, որ խնդիրը “ժամանակային հասկացության տարբերությունն է”: Ինքը որպես հայ աղջիկ հավատում էր, որ իր սերնդից առաջ ապրած սերունդների` պապերի հոգիներն իր մեջ են ապրում: Մինչդեռ շարքային թուրքի և իր ծագման միջև տևականության նման զգացում չկար: Հայերն ու թուքերը հավանաբար ապրում են տարբեր ժամանակային գոտիներում: Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի` ներկայում նորից ծնվելու, ներկայի` ապագա ծնելու մի շրջան: Հավանաբար, թուրքերի համար ժամանակը շատ տեղերում բաժանված, կտրտված գծի է նման. անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել: Թուրքերի անցյալի ու ներկայի միջև մասնատվածությունից բացի այլ բան չկա: 

Գիրքը կարող եք ձեռք բերել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցում, ինչպես նաև մայրաքաղաքի գրեթե բոլոր գրախանութներում:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև