Պարույր Սևակ
Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
***
Գուրգեն Մահարի
…Չարենցի անունը
պայթեց ռումբի
նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
***
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
***
Ակսել Բակունց
Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության
վրա,
մեր
երիտասարդության
վրա:
***
Ավ. Իսահակյան
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
***
Լուի Արագոն
Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը,
Գերմանիայում՝
Ռիլկեն,
Իսպանիայում՝
Գարսիա
Լորկան,
Ռուսաստանում՝
Մայակովսկին
ու
Եսենինը,
Հայաստանում՝
Չարենցը
ու
Իսահակյանը:
***
Վիլյամ Սարոյան
Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման
աղոթքը:
Մ. Սարյան "Չարենցի դիմանկարը" |
***
Մարտիրոս
Սարյան
Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”
Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք
կյանքը
պատկերում
են
ինչ-որ մասշտաբներով:
“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս-
ՈՒրարտու-Արմենիա
երկրի
համապարփակ
պաննո-դիմանկարն
է:
Դա
մեր
ազգի
կենսագրության
և
վարքի
կենդանի
արտացոլքն
է,
մեր
տառապանքների
և
փայփայած
իդեալների,
մեր
անկումների
ու
վերելքների,
մեր
դրամատիկ
ճակատագրի
և
անմեռ
մնալու
ձգտման
գեղարվեստական
խտացումն
է
ու
բյուրեղացումը:
Այդպիսի
մի
երկ
աշխարհ
բերելու
համար
պետք
է
ամենաքիչը
կիսաստված
լինել:
***
Իլյա Էրինբուրգ
Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ,
հեղափոխության հողմով, հերոսականությամբ,
և այդ պատճառով մենք
էլ ավելի
ենք սիրում
դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:
… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Աղբյուրը այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий