Հմայիչ կին ասելով նախ պետք է հասկանալ երկու ենթաիմաստ՝ հմայիչ ներքինով կամ արտաքինով: Կոնկրետ ինձ համար "երկուսը մեկում"
մոդելն է ընդունելի: Իրականում երբեմն լինում են
"երկու երնեկ"
մի կնոջ մոտ:
Ինչ վերաբերում է արտաքինին, բնավ էլ պարտադիր չէ, որ իգական սեռի ներկայացուցիչը լինի "գծած", կարևորը համակրանքն է, շարմը, ժողովրդի լեզվով ասած "չամիչ" համեմունքը, ամենևին պարտադիր չէ ու ինձ համար նաև անընդունելի է, որ նա լինի "բարբի" տիկնիկ: Էդ տիկնիկները նույնիսկ գարշելի են:
Եթե նկատեցիք, ակամա գովազդ արեցի, տվյալ դեպքում հակագովազդի սկզբունքով:
Հիմա երկու խոսքով կնոջ ներքին՝ հոգևոր կողմի մասին: Նա անպայման պետք է սիրի արվեստը, ինձ համար արվեստագետ կանանց /էդ բառի լայն և ճիշտ իմաստով/ գերակշիռ մեծամասնությունը գեղեցիկ ու հմայիչ են: Գիտեն կյանքից ինչ են ուզում, ինչ ասելիք ունեն, մարդկային և սիրային հարաբերություններում հիմնականում հստակ գիտեն իրենց անելիքն ու ասելիքը, այլ կերպ ասած՝ ինչ են ցանկանում:

Հմայիչ կինը պետք է լինի ընտանիքի լավ մայր, ամուսնու համար իդեալական զուգընկերուհի /ամեն իմաստով/, դա ամենևին չի ենթադրում, որ նա պետք է օր ու գիշեր խոհանոցից դուրս չգա, ինչ է թե տեսակ-տեսակ ուտեստներ է պատրաստում ամուսնու համար:
Լուսանկարը` Արթուրո Սայանի անձնական արխիվից |
Եվ ի վերջո, հմայիչ կինը պետք է լինի ցանկալի:
Նման ծավալուն թեմայի շուրջ փորձեցի խոսել մաքսիմալ լակոնիկ, բայց միևնույն ժամանակ հնարավորինս բովանդակալի:
Կանայք, ես Ձեզ մեծարում եմ...
Комментариев нет:
Отправить комментарий