Դավիթ Մուրադյան «Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները»


Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես ... Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ բացատրվելու կամ նույնիսկ`բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ - աշխարհ հարաբերությունների հիմքում
Մինաս Ավետիսյանի աշխատանքներից
Մի խոսքով` մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ:

Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ`աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ` դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ:


Այս մասին միտք անելու առիթը ... երեկն էր`Թարգմանչաց տոնը, որ եկեղեցին նշում է անխափան, և որին գրողներս, համարյա 15 տարվա ընդմիջումից հետո, վերամիացանք 2oo1- ից: Բայց այդ տոնը նախ և առաջ Լեզվինն է: Իր բարձրության հետ մնալու խորհուրդով
:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև