Վարորդն էլ մեզ հետ` մեքենայի մեջ վեց հոգի
էինք:
Մուկուչ հորեղբորս էինք բերում բանտից: Դեռ գյուղ չհասած` հորեղբայր Մուկուչս մեքենան կանգնեցրեց: Ասաց. «Մենք ոտքով կգանք»: Մյուսները գնացին, մինչև մեր գյուղ հասնելը, գառը մորթելու: Ցորենի դաշտերի միջով էինք գնում, կապուտակ երկնքից, հրաձգարանի խաղալիքների նման, կախվել էին արտույտները: Հեռվում, դեղինի
մեջ,
մի
կանաչ
ծառ
կար:
Ծառի
տակ
Օվանեսենց
Միրիանն
էր
պառկած:
Հորեղբայրս
ասաց.
«Մեռած
է»:
Ասաց.
«Դու
մնա,
ես
գնամ
գյուղխորհրդի
նախագահին
կանչեմ»:
Ասի.
«Վախենում
եմ»:
«Ապրողին
վայել
չէ`
թողնի
ու
գնա:
Լավ
կլինի
մեզանից
մեկը
մնա
մոտը,–
ասաց,–
վայրի
կատուները
կամ
աղվեսմաղվես
կարող
է
մոտենան`
այլանդակեն»:
Մի
հատ
մրջյուն
վերցրեց
շյուղի
վրա,
թողեց
Միրիանի
դեմքին:
Ասաց.
«Տեսնո՞ւմ
ես,
մրջյունը
չի
մնում,
իջնում
է
ցած,
որովհետև
հողը
տաք
է,
քարը
տաք
է,
կանաչը
տաք
է,
իսկ
դեմքը
պաղ
է:
Նշանակում
է`
մեռած
է,
վախենալու
բան
չկա:
Հասկանո՞ւմ
ես,
իմ
մնալը
հարմար
չէ,
կկասկածեն,
նորից
կկանչեն:
Հոգնել
եմ
էդ
կյանքից:
Դու
խատուտիկներին
թռցրու`
ես
գնամ
ու
գամ»:
Ասի.
«Մեռած
մարդ
չեմ
տեսել»:
«Լավ,
դու
էն
հեսանի
վրա
միզի,
մինչև
չորանա,
հետ
կգամ»:
Ասի.
«Չեմ
կարող,
վախենում
եմ»:
Ասաց.
«Էն
ժամանակ
ինձ
որ
տարան,
դու
փոքր
էիր,
չես
հիշի,
պատճառը
Միրիանն
էր,
հիմա
հարմար
չէ,
որ
ես
մնամ»:
Ասի.
«Հեսանը
նրանն
է,
համ
էլ
մինչև
չորանա,
կվախենամ»:
Հորեղբայր
Մուկուչս
նստած
տեղից
ծնկի
չոքեց,
վերնաշապիկը
հանեց,
գլխից
քաշեց
շապիկը,
ասաց.
«Տեսնո՞ւմ
ես,
էնտեղ
վեց
օր
ու
գիշեր
պառկել
եմ
փորիս,
որ
տղաները
մեջքիս
եկեղեցի
դաջեն...»:
Ասաց.
«Տեսա՞ր,
դու
էլ
վախեցար,
այ
վախը
դա
է...»:
Նրա մեջքին` ծոծրակից մինչև գոտկատեղը, խոշոր ականջներով խոզ էր դաջված` իր տասը խոճկորներով: Ասաց. «Ո՞վ էր սպասում,
որ
սիրտն
ու
թիկունքը
իրար
այդքան
մոտիկ
և
դավաճանություն
կատարվի:
Նրանք
դաջում
են,
ես`
սպասում:
Մի
օր
չէ,
երկու
օր
չէ,
նրանք
դաջում
են...
Յոթերորդ
օրն
իմացվեց
բաղնիքում:
Տղաները
շուրջդ
կանգնած
են,
դու
մերկ,
մեջքիդ
նկարը
բոլորի
աչքի
առաջ,
ստամոքսս
բերանիցս
դուրս
էր
թռչում:
Տեսնո՞ւմ
ես,
չեմ
վախենում,
ապրում
եմ»:
Ասի.
«Բա
ձեռներդ
ինչի՞
են
դողում,
ճակատիդ
էլ
քրտինք
կա»:
Հետո
երկուսով
միզեցինք
Միրիանի
հեսանի
վրա,
հորեղբայր
Մուկուչս
գնաց
գյուղ:
Սպասում
էի,
թե
քարը
երբ
կչորանա,
որ
նա
գա:
Հետո
կարմիր
պուտերով
զատիկը
իջավ
ավելուկի
տերևներից
ու
անցավ
Միրիանի
դեմքի
վրայով,
ցորենի
դաշտից
լոր
թռավ,
ես
վախեցա:
Ազգական, գյուղացի, բոլորը մեր տուն, ինձ տեսության եկածները հաստատապես պնդում էին, որ իմ ընկնավորության պատճառը հորեղբայր
Մուկուչս
է:
Զեքալ
ձալոն
ասաց.
«Օձի
շապիկ
որ
դնենք
բարձի
տակ,
ընկնավորությունը
կանցնի»:
Ասաց.
«Չեմ
հասկանում,
ինչ
խելք
է,
մատըմ
երեխան
մեռելի
հետ
կթողնե՞ն»:
Մայրս
ասաց.
«Տղան
ցավի
տեր
դարձավ...»,
ու
լացեց:
Մի օր դիրեկտորը կանչեց իր առանձնասենյակը, ասաց. «Գրականության
դասաժամին
էր
պատահել,
չէ՞,
երեխեքն
էլ
են
վախեցել,
ուսուցչուհին
էլ:
Այդպիսի
հոգեկան
հիվանդների
համար
հատուկ
դպրոց
կա:
Ձերոնք
որ
ուզեն,
քեզ
կտանեն
այնտեղ...»:
«Չեմ
հասկանում,
ի՞նչ
կա
վախենալու:
Այդ
որ
պատահում
է,
ձիեր
են
գալիս,
ու
կառքը
սլանում
է»:
Ասաց.
«Ախալքալաքում
այդպիսի
դպրոց
կա,
համ
տանը
մոտիկ
կլինես,
համ
էլ
գնացողեկող կլինի»:
«Ախալքալաք
ի՞նչ
գործ
ունեմ,
ես
տատիս
ծոցն
եմ
քնում»:
Ասի.
«Ախալքալաք
չեմ
գնա...»:
«Այդ
տարիքիդ
տատիդ
ծո՞ցն
ես
քնում»:
Դասամատյանը
վերցրեց,
ասաց.
«Բոյիդ
նայե՞լ
ես,
վաղվանից
դպրոց
մի
արի»:
Ասաց.
«Չգաս»:
Այդ օրը սեղանի շուրջը նստածները լուռ էին: Ասի. «Մեղք չունի, նա ինքն էլ է վախեցած»: «Ո՞վ»,– հարցրեց պապս: «Մուկուչս»,– ասի,– էնտեղ, բաղնիքում հռհռացել են, ինքը վախից հետ է տվել, նրա մեջքին նկար կա...»: Ասին` պատմիր: Պատմեցի: Պապս ծխեց, երկար չէր խոսում, հետո անորոշ, ոչ ոքի չուղղված, որպես խոսք, ասաց. «Խոզ»:
Երկու օր հետո ջրաղացքարն էին զինգում, Մուկուչիս մեղքով հորեղբայր Դարչոյիս երկու մատները մնացին քարի տակ ու պոկվեցին: Դարչոս կտրված մատներով ձեռքը սեղմեց աջ թևատակը: Կքակզեց, բարձրացավ, նայեց հորեղբայր Մուկուչիս աչքերի մեջ ու ասաց. «Խոզ»: Ասաց. «Այսպես քաղ անել կլինի՞, ինչպե՞ս պիտի քաղ անեմ»: Հավաքված օտարների ներկայությամբ ասաց. «Գիտեք,
մեջքին
էլ
նկար
կա...»:
Թևատակից արյուն էր հորդում: Արյունը հոտ ուներ, ես ընկա: Այդ օրը Մուկուչս հարբեց. գյուղի ծայրամասում, գյուղից կտրված, մուսուլման փնթի մի կին էր ապրում: Տարիներ առաջ նրա հովիվ ամուսինը մահացել էր, գնաց նրա տուն: Առավոտյան դուրս եկավ. ինքը արևին էր նայում, հավաքվածները` նրան: Ներսում
մանր
երեխաների
բազմություն
էր
լացում,
ինքը,
կոշիկները
սեղմած
թևատակը,
հեռանում
էր:
Հավաքվածները
ասին.
«Խոզ»:
Ջրաղացի
միջադեպին
ներկա
եղածներից
մեկն
ասաց.
«Մեջքին
նկար
կա...»:
Ասաց.
«Խոզ»:
Հորեղբայր
Մուկուչս
էլ
չգնաց
թուրք
կնոջ
մոտ:
Քայլեց
բոլոր
աղջիկ
ունեցողների
փողոցներով:
Ոչ
ոք
նրան
աղջիկ
չէր
տալիս:
Մեր
դասարանցիք
ինձանից
վախենում
էին
ու
մեր
տուն
չէին
գալիս,
բայց
իմ
համար
փողոցում
Մուկուչ
հորեղբորս
հետևից
քար
էին
նետում,
գոռում.
«Մի
հատ
ցույց
տուր
մեջքիդ
նկարը,
խոզ...»:
Բրիգադիր Վասոն աշխատանքի չէր կանչում, ասում էր. «Մեջտեղը ազգային խնդիր կա»: Նրան գործ չէին տալիս, որ մտածելու ժամանակ ունենա:
Գյուղացիներից, արդեն տասնը քանի տարի է, օձ տեսնողներ չէին եղել:
Մուկուչ հորեղբայրս սարերում օձի շապիկ էր որոնում, որ դնենք բարձիս տակ:
«Դպրոց կգնաս,– ասաց,– մի վախենա, էդ հիվանդությունը անցողիկ է»: «Չեմ վախենում, վախենալու բան չկա, որ մութն սկսվում է, ձիերով կառքը ինձ թռցնում է հեռու մի տեղ,– ասի,– լավ է, թռնելը լավ է, մի քիչ մթից եմ վախենում, ձիերը լավն են...»:
Անարդյունք որոնումներից հետո մի օր որոշեց
հմայման
ուժով
հեռուներից
օձերին
կանչել
գյուղ:
Ժամերով
կանգնում
էր
բլրի
վրա
ու
կենտրոնացած
նայում
հեռուներին:
Տեր-Հովսեփյան
ազգանունով
գրվող
մեկը,
որպես
գաղտնիք,
գյուղացիներին
ասաց.
«Բա
որ
Ադամին
ու
Եվային
գայթակղեցնողը
օձին
էլ
քաշիբերի մեր կողմերը,
մտածե՞լ
եք
գյուղի
բարոյական
նկարագրի
վրա,
հենց
իր
օրինակով`
գիտե՞ք,
թե
ինչ
կլինի»:
Նրան
կտրականապես
արգելեցին
բարձրանալ
բլուրները
ու
երկար
նայել
հեռուներին:
Առավոտյան երկուսով գնում էինք հիվանդանոց` հորեղբայր Դարչոյիս տեսնելու: Մուկուչս շփոթված կանգնեց, ես էլի էի շշմել: Հանկարծ հյուսիսից հոսող գետը սկսեց իր հունի մեջ դեպի հետ հոսել: Մուկուչս ձեռքի պայուսակը գցեց, աղաղակելով վազեց գյուղխորհրդի բակը: Բուժակ
Լադոն
կոլտնտեսության
ցլիկներն
էր
կռտում,
հորեղբայր
Մուկուչս
ավետիս
տվեց:
Ժողովրդի
մեջ
գոռաց.
«Եկե'ք, տեսե'ք, գետը հետ է հոսում»:
Չէին
գալիս:
Ասաց.
«Հրա'շք է, այդպիսի
բան
չի
պատահում»:
Հավաքվածները երկնքին, պատերին, ծառերին, մի քանիսը նույնիսկ կոշիկների քթերին նայեցին: Մուկուչս ասաց. «Այդպիսի բան է'լ չի պատահի, մի անգամ տեսեք»: Մեկի փեշից բռնեց, ուզում էր քաշելով բերել: Ասին. «Բաց թող, խոզ»: Նրան ուզում էին խփել: Դարձյալ մութը ընկավ, կառքը ինձ թռցրեց, սլանում էր: Երբ աչքերս բացեցի, գետը դարձյալ հոսում էր իր հունով` հյուսիսից ներքև: Մուկուչս, ձեռքերի վրա առած, ինձ տուն էր տանում: Ասի. «Ախալքալաք չեմ գնա, առավոտյան տանելու են այդ դպրոցը»: Ասաց. «Միշտ կգամ քեզ տեսնելու»:
Շաբաթվա վերջում, չորրորդ դասամիջոցին, ռետինե կրկնակոշիկները քստքստացնելով, Ախալքալաքի
դպրոցի
բակ
մտավ
ծեր
Գաբո
տացուն`
պապիս
եղբայրը:
Ասաց.
«Գնանք
տուն»:
Նստեցի:
Ասաց.
«Գնդակը
գցիր,
գնանք,
արդեն
ասել
եմ
էս
դպրոցի
ղեկավարին,
իրենց
բժշկին
էլ
եմ
ասել,
քեզ
կարելի
է,
թույլատրեցին:
Քարը
պաղ
է,
ի՞նչ
ես
նստել:
Մեքենա
ենք
բերել,
շուկայում
գնումներ
են
կատարում,
մի
քիչ
շտապիր,
չուշանանք,
գնդակը
գցիր,
գնանք»:
Գնդակը
վերցրեց
ձեռքիցս,
տվեց
տղաներին,
ասաց.
«Տան
հետևը
տանձի
ծառ
կար,
գիտես,
չէ՞:
Առավոտյան
տեսանք`
Մուկուչը,
մինչև
գոտկատեղը
մերկ,
այդ
ծառից
կախվել
է...»:
Լևոն Խեչոյան «Փուշը, հայր, փուշը» պատմվածքների ժողովածու
Комментариев нет:
Отправить комментарий