Հավատարիմ ընկեր, հրաշալի մայր, հայոց տիկին պարկեշտ
ու արվեստում ապրող արվեստի մարդ, քչախոս, մտքերով տարված, անաղմուկ: Չեմ ասում համեստ
(համեստ դերասան չի լինում): Գալյան սիրելի է նրանով, որ տոնածառի խաղալիքի պես չի
պսպղում, իր անհամեստությունը (իմա` տաղանդը) չի փաթաթում ուրիշի վզին, իր գոյությամբ
նեղություն չի տալիս, մեծահոգաբար (խորամանկորեն) թողնում է, որ իրեն սիրես, սիրես
էն, ինչ Արարիչը տվել է իրեն շռայլորեն…
Լռում- լռում ու փայլատակում է Գայլան, ու տեսնում
ես զարմանքով մի նոր ձայն ու մի նոր որակ, որ բխել է նրա մարդ- էությունից, հարուստ
հոգուց: Այո, հարուստ է Գալյայի գանձարանը:
Չգիտեմ` նրա որ դերն եմ շատ սիրում ու գնահատում,
քանի որ նրա խաղացած (ապրած) փոքր, թե մեծ դերերը, կինոյում լինի, թե թատրոնում, ինձ
համար երևույթ են, հայտնություն…

10. 03.2000 թ.
Հատվածը Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից:
Комментариев нет:
Отправить комментарий