Յոթանասունվեց թվականի օգոստոս: Հարավսլավիայում ենք,
Սվետր- Ստեֆանո փոքրիկ կղզում: Դու նկարահանվում ես այստեղ. Եկել եմ քեզ հետ:
Փարիզից զանգահարում է քույրս: Նա խնդրում է, որ նստեմ,
որից սարսափն ինձ պատում է, իսկ հետո հայտնում
է, որ տունը թալանել են: Այն ամենը, ինչ ես ձեռք եմ բերել քսան տարվա աշխատանքով, անհետացել
է: Թանկարժեք իրեր, արծաթեղեն, մորթիներ, կինոխցիկներ, ռադիոսարքավորումներ…
Իմ վերաբերմունքը
խիստ շփոթեցնում է քրոջս: Ես սկսում եմ քրքջալ, հետո շունչ քաշելով` ասում. “Ընդամենը
այդքա՞նը”: Ես
վախենում էի, որ որդիներիցս որևէ մեկին դժբախտություն է պատահել: Եվ իսկապես, ի՛նչ
է իրերի կորուստն իմ ապրած սարսափի համեմատ: Այդ լուրը քեզ հայտնում եմ ուրախ` ինչպես
զվարճալի մի պատմություն: Իսկ դու չափազանց վրդովված ես: Քո աչքին գանձեր են բոլոր
այդ իրերը: Ստիպված եմ ինքս քեզ սփոփել: Իհարկե, ցավալի է այդ ամենը. գողացված զարդեղենի
մեջ մորս փոքրիկ մատանիներն էին նաև, որ նա կրում էր ամբողջ կյանքում: Հետս չվերցրի,
վախենալով ծովում լողանալիս կորցնել:
Ինչ մնացածին է վերաբերում, կարելի է նորից գնել,
և, ի վերջո, ես կարող եմ հրաշալի յոլա գնալ նաև առանց արծաթե սպասքի, առանց թանկարժեք
զարդերի ու մյուս իրերի: “Բայց մորթինե՛րը,-
ասում ես դու,- ձմռանը դրանց կարիքը շատ կզգաս Մոսկվայում, բացի այդ, դա քո միակ պերճանքն
է:” Ո՜չ, միակը
չէ, ես նաև կոշիկներ եմ սիրում, իսկ կոշկեղենին ձեռք չեն տվել: Խոստովանում եմ, որ
ցավում եմ ջրաքիսից մեծ մուշտակի համար, որի մեջ ինձ այնքան տաք էի զգում ու նմանվում
իսկական ազնվազարմ տիրուհու: Բայց գոյություն ունեն հրաշալի “պուխովկաներ”, հաճախ եմ
լեռներում հագել: Եվ, ընդհանրապես, կարևոր չէ այդ ամենը, երեխաները ողջ ու առողջ են,
մենք երջանիկ ենք, աշխատում ենք, կյանքը հրաշալի է:
Комментариев нет:
Отправить комментарий