Սաադի
Հեքիաթ Ա

Բարօրության արժեքը նա կհասկանա,
ով փորձանքի մեջ կընկնի:
Դրախտի հուրի-փերիներին քավարանը
դժոխք կթվա,
Դժոխայիններին, սակայն` դրախտ
է կարծես:
Հեքիաթ Ե
Պատմում են, թե մի բռնակալ
գյուղացուց ցախը գնում էր էժան և վաճառում էր քաղաքացուն` թանկ: Մի իմաստուն նկատում
է ու ասում.
Գուցե իճ է, որ խայթում է
սրան- նրան,
Կամ էլ սև բու, որ կրծում
է ծառ ու գերան:
Իշխանավորը լսում է, նեղսրտում
ու ներքուստ զայրանում` կուլ տալով վիրավորանքը: Սակայն դա նրա վրա էժան չի նստում:
Մի օր նրա տունը հայտնվում է բոցերի մեջ: Նրա փափուկ անկողինը վերածվում է տաք մոխրի:
Այդ պահին իմաստունը պատահաբար անցնում է հրդեհվող տան մոտով: Տեսնում է բռնակալին`
քթի տակ մրմնջալով.
Էս ահեղ բոցը որտեղից փչեց…
Գյուղացին էր,- ասաց,- հառաչեց:
Հեքիաթ Լ
Մի գիտնական- աստվածաբան
մի դուստր ուներ` չափազանց գեշ ու պառաված: Ու թև նա մեծ օժիտ ուներ, բայց ոչ ոք չեր ցանկանում
նրա հետ ամուսնանալ: Ստիպված նրան տալիս են մի կույր տղամարդու: Տարիներ անց, հեռավոր Սարանդիբ քաղաքից մի հրաշագործ
հեքիմ է հայտնվում, որը կույրերի էլ է բուժում: Այդ մասին գիտնականին
հայտնում են:
Նա ասում է. «եթե նա փեսայիս աչքերը բուժի, վերջինս իմ դստրիկից կբաժանվի: Չէ որ գեշ կինը միայն կույրերին է սազական»:
Հեքիաթ Ձ
Ոմն աստղագետ տուն վերադարձավ
սովորականից շուտ: Կնոջը տեսավ իրեն անծանոթ տղամարդու հետ տաք-տաք զրուցելիս: Զայրացավ,
հայհոյեց ու տունը խառնվեց իրար: Պատահարին իրազեկ իմաստունը նկատեց.
-
Ինչ իմանաս
աստղերի բանը,
-
Թե չգիտես
ով կա քո տանը:
Комментариев нет:
Отправить комментарий