Դիզափայտ լեռան գագաթի հրաշքը` Կատարո վանք, Արցախ


Կատարո վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում , ծովի մակերևույթից ավելի քան 2400 հազար մետր բարձրության վրա` Դիզափայտ լեռան (2478) գագաթին: Ինչպես Արցախի մյուս շրջանները, Հադրութի շրջանը ևս հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այստեղ հաշվում են 400-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերը դեռևս ուսումնասիրված չեն: Լեռնագագաթը, որտեղ զետեղված է հուշարձանը, Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում: Պատմական աղբյուրների վկայությամբ , ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռեւս արաբական, գուցե եւ ավելի վաղ ժամանակների: Ինքը` «Զիարատ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:


   Կատարավանքը Արցախի տարածքում հանդիպվող բարձրադիր կառույցներից մեկն է, ունի ուղղանկյուն հատակագիծ` երկթեք ծածկով (չափերը` 11,7 x 6,7մ): Միանավ բազիլիկա է` կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները` արևելյան եւ հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ. տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է, ըստ էության, 19 - րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերում է XVIIդ.: Եկեղեցուց հարավ կից շինություն է (չափերը` 9,8 x 3,8մ), որի ստորին լեռնալանջին պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ:

Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը , Զանգեզուրի լեռնաշխարհը , Մռովի կատարները , իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է: Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը:    Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը: Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:     

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև