Նկարահանումներից հետո եկել ենք մեր տուն: Հոգնած, քաղցած,
համարյա ամբողջ խմբով:
-
Համբերեք,- ասում եմ,- հիմա խորոված եմ անելու:
Ես բակում եմ, իրենք`
չորրորդ հարկի իմ բնակարանում: Անդրեյը րոպեն մեկ անհամբեր գլուխըը հանում է պատշգամբից
դուրս, նայում ցած: հասկանում եմ, որ քաղցած է շատ: Միսը արդեն դրել եմ կրակին:
-
Անդրեյ,- ձեն եմ տալիս,- իջիր, դրանք թող զրուցեն, դու իջիր:
-
Ինչու,- զարմանում է Անդրեյը:
-
Իջիր, որ ասում եմ, հետդ էլ մի շիշ օղի վերցրու…
Հայավարի կանգնում
ենք կրակի մոտ, ոտի վրա մի – մի գավաթ ըմպում ու տաք- տաք խորովածը քաշում: Մեկ, երկու,
երեք…
-
Լսիր, ոգևորվում է Անդրեյը,- ախր, սխալ ենք արել մինչև հիմա,
ախր գյուտ եմ արել`խորովածն այսպես պետք է ուտել. կրակի կողքին, բոլորովին ուրիշ համ
է, խորովածը հո ճաշ չէ, որ նստում ենք սեղանի
շուրջը… թող բոլորն իջնեն…
-
- Գործ չունես, Անդրեյ ջան, դու կեր… Սրանից հետո քեզ համար
միշտ սենց եմ անելու խորովածը…
Հատվածը Սոս Սարգսյանի «ԿԱՆՉ0 գրքից»
Комментариев нет:
Отправить комментарий