Ես կարող եմ քսան լեզվով «ոչ» ասել: Կնոջ համար դա լիովին բավարար է:
Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի:

Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում: Դա ֆիզիկական երևույթ չէ ու ոչ ոք գեղեցիկ չի լինում իր տեսանկյունից: Կինը, ով ամուր համոզվածություն ունի իր գեղեցկության հանդեպ, վերջիվերջո կարող է մյուսներին ևս համոզել այդ բանում: Գեղեցկությունն արժանի է, որպեսզի նրա համար պայքարես: Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղկացուցիչն է: Փորձեք օգտագործել ձեր ուղեղը այնքան հմտորեն, որքան դիմափոշին, և դուք այլևս դիմափոշու կարիքը չեք զգա:
Յուրաքանչյուր կին գիտակցում է, թե որքան է իր բախտը բերել, որ նա կին է ծնվել: Նրա սերն իր բնույթով տարերային է ու պատահական, թեև այն ոգեշնչում և պարգևում է հաճույք, այլ ոչ թե պատկառանքի երկյուղ: Սերը ամոթխած դաշտային ծաղիկ է և ոչ թե այգու վարդ: Նա լավ է զգում այնտեղ, որտեղ աճել է: Եթե մենք նրան վերատնկենք, սկսենք ջրել, սնուցել ու անհանգստացնել, նա կարող է թորշնել: Սերը չի հանդուրժում անխիղճ վերլուծություն: Եթե նրան անընդհատ փորձության ենթարկես, բաժանես կտորների, համեմատես, պահես լույսի տակ, նա կնվաղի և հետզհետե կմեռնի:

Նյութի աղբյուրը այստեղ
Լուսանկարի աղբուրը՝ այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий