Խորիմաստ առակներ Եզոպոսից



Սիրամարգն ու Ճայակը

Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. “Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու”:
Այն մասին է, որ ոչ թե գեղեցկությունը, այլ ուժը պետք է զարդարի տիրակալներին:

Խլուրդը

Խլուրդը, որ մի կույր էակ է, միա անգամ մորն ասաց. “Ես սկսել եմ տեսնել”: Մայրը որոշեց ստուգել, խնկի մի հատիկ տվեց ու հարցրեց, թե դա ի՟նչ է: Խլուրդը պատասխանեց` խիճ է: Եվ մայրն ասաց. “Ձագուկս, դու ոչ միայն տեսանելիքդ չես վերականգնել, հոտոտելիքդ էլ ես կորցրել”:
Այդպես էլ պարծենկոտ ,մարդիկ, մեծ- մեծ խոստումներ են տալիս, բայց փոքր բաներում խղճանում են:

Կապիկն ու ձկնորսները

Բարձր ծառին նստած կապիկը տեսավ, թե ձկնորսներն ինչպես են ցանցը ջուրը գցում, և հետևեց նրանց աշխատանքին: Իսկ երբ նրանք ցանցը ջրից դուրս քաշեցին և մի կողմի վրա նստած հաց էին ուտում, կապիկը ծառից իջավ և ուզեց ինքն էլ ձուկ որսալ: Իզուր չեն ասում, թե կապիկը աչք տալու համար մի հատ է: Նա հազիվ էր ցանցը բռնել, որ խճճվեց մեջը և ինքն իրեն ասաց. “Տեղն է ինձ. ես` ո՛ւր, ձկնորսությունն` ուր”:
Առակս ցուցանե, որ չիմացած գործին կպչելը ոչ միայն անօգուտ է, այլև կործանարար:

Էշը, ագռավն ու գայլը

Դաշտում արածում էր էշը, որի մեջքը ամբողջովին վերքերով էր պատված: Ագռավը նստեց նրա մեջքին և սկսեց կտցել: էշը զռում էր և դես ու դեն զարկվում, իսկ իշատերը հեռվում կանգնած քրքջում էր: Կողքով անցնող գայլը տեսավ և ինքն իրեն ասաց. “Մենք բախտ չունենք, հենց որ մեզ տեսնում են` վրա են տալիս, իսկ ագռավն ինչ էլ անի, միայն ծիծաղում են”:
Առակս ցուցանե, որ չար մարդիկ հեռվից հեռու երևում են:

Ճանապարհորդն ու օձը

Ճանապարհորդը ձմռանը գնում էր ճանապարհով և տեսավ ցրտից սառած օձին: Խղճաց նրան, բարձրացրեց, դրեց ծոցը ու տաքացրեց: Քանի դեռ օձը սառած էր, հանգիստ պառկել էր, բայց հենց որ տաքացավ, խայթեց մարդու փորը: Զգալով մահը, ճանապարհորդն ասաց. “Տեղն է ինձ, ինչու փրկեցի այդ մեռնող, փուչ արարածին, երբ կենդանի տեղն էլ պետք էր սպանել դրան ”:
Առակս ցուցանե, որ չար հոգին ոչ միայն երախտագիտությամբ չի հարուցում բարությանը, այլև ընդվզում է ընդդեմ բարեգործի:

Բորենին ու աղվեսը

Ասում են, բորենիներն ամեն տարի իրենց սեռը փոխում են. մերթ որձ են դառնում, մերթ` էգ: Եվ ահա մի անգամ բորենին, հանդիպելով աղվեսին, նախատեց, որ ինքն ուզում է դառնալ նրա ընկերուհին, իսկ աղվեսը մերժում է: Բայց նա պատասխանեց. “Ոչ թե ի՜նձ նախատիր, այլ քո ցեղը. Ես նույնիսկ չգիտեմ` ինձ համար ընկերուհի ես լինելու, թե ւնկեր”:
Ընդդեմ երկերեսանի մարդու:

Գայլն ու հովիվը

Գայլը գնում էր ոչխարի հոտի հետևից, բայց ոչ մեկին ձեռք չէր տալիս: Հովիվն սկզբում կասկածեց, թե նա կհարձակվի և զգուշացավ: Բայց տեսնելով, որ գայլն իրեն հանգիստ է պահում, մտածեց, որ գայլը ոչ թե իր հոտի թշնամին է, այլ պահապանը: Եվ երբ պետք եղավ քաղաք գնալու, նա իր հոտը թողեց գայլի հույսին ու գնաց: Գայլը հասկացավ, որ ժամանակն է, և համարյա ամբողջ հոտին վերջ տվեց: Հովիվը վերադարձավ, տեսավ, որ ոչխարները չկան և ասաց. “Տեղն է ինձ, ինչո՞ւ ոչխարներս վստահեցի գայլին”:
Առակս ուսուցանե, որ ունեցվածքդ չվստահես ագահ մարդու:


Կրիան ու արծիվը

Կրիան արծվին երկնքում տեսավ և ինքն էլ ցանկացավ թռչել: Նա արծվին խնդրեց, ինչ գնով էլ լինի, իրեն էլ թռչել սովորեցնի: Արծիվն ասաց, որ դա անհնար բան է, բայց կրիան համառեց ու թախանձեց: Արծիվն ստիպված նրան բարձրացրեց երկինք և այնտեղից բաց թողեց մի ժայռի վրա: Կրիան ջախջախվեց, կտոր-կտոր եղավ ու շունչը փչեց:
Առակն այն մասին է, որ շատ մարդիկ մրցակցելու ծարավով տարված, չեն լսում խելացի խորհուրդը և իրենք իրենց կործանում են:

Ծիծեռնակն ու օձը

Ծիծեռնակը դատարանի տանիքի տակ բույն դրեց: Մի անգամ, երբ նա թռել էր, օձը սողեսող մտավ նրա բույնը ու նրա ձագերին կերավ: Ծիծեռնակը վերադարձավ, տեսավ դատարկ բույնը, և աղի արցունք թափեց: Մյուս ծիծեռնակները սիտ էին տալիս` ախր չէ որ նա մենակ չէ, իրենք էլ են ձագեր կորցրել: Բայց նա պատասխանեց. “Ոչ այնքան ձագերիս համար եմ լաց լինում, որքան նրա համար, որ բռնության զոհ դարձա այնտեղ, ուր բռնության մյուս զոհերը ապաստան են գտնում”:
 Առակս ցուցանե, որ ծանր են հատկապես այն մարդկանց վիրավորանքները, որոնցից ավելի քիչ ես սպասում:

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս- գնում է, գլխի ընկավ, թե ինչը ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. “Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում”:
Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագորվում, բանի պետք չէ:

Զևսն ու օձը

Զևսը հարսանիք էր անում, ու ամեն մի գազան` ով ինչ կարող էր, նվեր բերեց: Սողալով մոտեցավ նաև օձը` ատամների արանքում մի վարդ պահած: զևսը նրան տեսավ և ասաց. “Բոլորից նվեր կընդունեմ, բացի քեզնից”:
Առակս ցուցանե, որ վատ մարդկանց ծառայությունները վտանգավոր են:

Ուղտն ու Զևսը

Ուղտը տեսավ, որ եզը պարծենում է իր եղջյուրներով, նախանձեց և ուզեց ինքն էլ ունենալ: Եվ ահա ներկայացավ Զևսին ու եղջյուրներ խնդրեց: Զևսը զայրացավ, որ ուղտը չի գոհանում իր ուժով ու հասակով և դեռ ավելին է պահանջում. և ուղտին ոչ միայն եղջյուրներ չտվեց, այլև ականջներն էլ կտրեց:
Այդպես էլ ագահորեն աչքը տնկելով ուրիշների ունեցվածքին, մարդիկ չեն նկատում, որ կորցնում են իրենց սեփականը:

Շունն ու տերը

Մի մարդ ուներ մալթյան շնիկ ու մի էշ: Ուր որ գնում էր, շնիկին հետը տանում էր, և ամեն անգամ բակում ճաշելիս պատառիկներ էր նետում նրան, իսկ նա ուտում էր ու քսմսվում տիրոջ ոտքերին: Էշը նախանձեց և նույնպես ցատկոտեց ու փարվեց տիրոջը: Բայց նա զայրացավ ու հրամայեց էշին բրածեծ անելով քշել ու մսուրից կապել:
Առակս ցուցանե, որ բնությունից բոլորին միատեսակ ճակատագիր չի տրվում:

Ծերուկն ու մահը

Ծերուկը ցախը ջարդեց ու շալակն առած` բռնեց տան ճամփան: Տունը հեռու էր, հոգնեց և, բեռը ցած գցելով, մահ խնդրեց: Մահն իսկույն հայտնվեց և հարցրեց, թե ինչո՟ւ է իրեն կանչել: “Որ էս ցախը շալակս տաս”,- պատասխանեց ծերուկը:


Առակս ցուցանե, որ ամեն մարդ էլ սիրում է կյանքը` թեկուզ ինչքան էլ ծանր լինի: 


4 комментария:

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև