ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ « ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՏԱՆԳՈՅԻՑ»


Մի մանկամարդ տիկին
Ստինքները՝ ռումբ,
Իր նոթերն էր բերել - Անգոյից,

Ու ես կուտակ-կուտակ տարիներիս տակից
վեր նայեցիև ումպ-ումպ
Քաշեցի շամպայնը - առաջին իմ տանգոյի:

Սուրբ էր մարմինս. թևս չէր գրկել
Ոչ մի կնոջ մեջք, ոչ էլ դիպել ծծի,-
Դե, ամոթխած էր երկրիս գյուղացին:

Շիշը ֆռֆռաց կանգնեց իմ դիմաց: Էլ չկար փրկում:
Ախպերությո՛ւն, կի՛րք, սենյակն առանձին:
Գոքորը բիբե՛ց կապուտաչ քածին:

Թեև քար էի՝ պիտի պարեի, եռքի
Խավարում՝ «Մթնշաղի» տակ,
Կիպ, դանդաղ, աչքերի մեջ սուզված

Թե՛ աղջկա, թե՛ հարբած մեր տղերքի:
Նախ՝ աջով գրկեցի մեջքը հպատակ,
Ապա ձախ ափով՝ մատները հուզված

Ու քայլ արեցի, ոնց մազե կամրջով,
Որ կտրում-անցնում են ծուռ տղերքը՝
Հանուն մաքրության, ճշտի, որձության,

Թեև սրտիկս կհարվածեր մուրճով,
Ոնց որ դհոլինշեփորային երգի,
Ոնց որձաքարն են դնում փորձության:

Նրա թևը նուրբ սահեց դեպ ուսս,
Որպես թռչունը ծանոթ ծառաբնին
Ամռան գիշերով, երբ տոթ է, և օդը՝ շնչակարմիր,

Ու ժպտաց ծովաչվիինձ՝ սրբիս ու կույսիս,
Անուրջներիս մեջքուն թե արթմնի.
Երբ որ դեռ ամորֆ ես՝ երազ թե մարմին

«
Մթնշաղի» մորֆին ծնկներիս մեջ լցվեց
Կամա՜ց, կամա՜ց ու էլ՝ ո՛չ մի քայլ.
Նա՝ իմ ազդրերի խրխնջոցն էր առնում,

Ես՝ իր դրախտիկի դռնակում էի ցցել
Ինչը էներժի՛ն է բերում կենտրո՛նն արևափայլ,
Ու տանում էի՝ գրկախառնումս,

Ամո՜թս, կի՛րքս, որձությո՛ւնս անօգ,
Տանում բիբերի խորերն անճանաչ,
Իբրև պատանի մի սիրեկան,

Որին աշխարհում չի՛ հաղթելու ոչ-ոք,
Քանի կի՜ն կա գրկում, և աչքերն են կանաչ,
Եվ պարում է կյանքն իր, բռամիջում՝ ական

Խելքամաղ են լինում նաև մթնշաղին,
Եվ նռներն են կրծքի մեկեն հասունանում
Պտույտի մեջ պարի: Ու մենք իջանք

Գորգին ծաղկածիծաղ: Լավ տղերքն էին թաղի:
Շրխկում էր կարտը: Նա շորերն էր հանում
Իսկը՝ վերուստ ընծա-դրախտային տանջանք

Երախտապարտ եմ քեզ, մանկամա՜րդ տիկին,
Ես՝ ծանրաբեռ տարիներիս տակից
Թերթում եմ նոթերը քո Անգոյի,

Տեսնում ստինքներդ - ռո՛ւմբ-ռո՛ւմբ
Եվ իմ արաղն եմ խմում՝ ումպ-ումպ՝
Տակտերն հաշվելով առաջին իմ տանգոյի
:


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև