
Երջանկությունից հարբած, ես հանրակառքով ուղևորվեցի
տուն, հետզհետե սկսելով հասկանալ, թե ինչ կատարվեց ինձ հետ: Վերջապես դուրս էի պրծել
աղքատության շղթայից և ոտք էի դրել իմ երազանքների բաղձալի թագավորությունը, մի թագավորություն,
որի մասին այնքան հաճախ և այնպես ինքն իրեն մոռացած պատմում էր մայրս: Ես դերասան եմ
դառնալու: Այդ բոլորը եկավ հանկարծակի և այնպե՛ս
անսպասելի: Ես թերթեցի իմ դերի էջերը, դրանք ամփոփված էին նոր, ստվարաթղթի գրաշապիկի
մեջ: Ինձ դեռ երբեք չէր վիճակվել ձեռքերումս պահել այդքան կարևոր մի փաստաթուղթ: Եվ
հանրակառքում, տան ճանապարհին, ես հանկարծ գիտակցեցի, որ անցել եմ մի կարևոր սահմանագիծ:
Ես այլևս հետնախորշի ողորմելի բնակիչ չէի, այլ թատրոնի մի մասնիկը: Ուզում էի լաց լինել:
Комментариев нет:
Отправить комментарий