Վիմ Վենդերս «Կինոն օգնում է բացահայտել»


Վիմ Վենդերսը կինոյի մասին

Եթե որևէ մեկն ասի, որ կարող է ձեզ կինո նկարահանել սովորեցնել, կարող եք միանգամից դուրս գալ սենյակից ու ասել` դա զառանցանք ու ախմախություն է: Ոչ ոք չգիտե, թե ինչպես է պետք կինո նկարահանել: Կինոն օգնում է բացահայտել:

***
Ես ուզում եմ մարդկանց հասկանալ այն կանոններով, որոնք կան նրանց բնակավայրերում: Իմ ֆիլմերը ծնվում են հետաքրքրասիրությունից:

***
Պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանել այն մարդկանց մասին, ովքեր իսկապես աշխարհը դեպի լավն են փոխում: Քաղաքական գործիչները հաստատ չեն կարող փրկիչ- հերոսներ լինել, նրանք պետք է հանգիստ իրենց գործն անեն, և ոչ մի դեպքում նրանց մասին ֆիլմեր նկարահանել հարկավոր չէ:

***
Ես չեմ սիրում մայրաքաղաքները, նախընտրում եմ փոքր, “քաջ” քաղաքները:

***
Հիմա ես գիտեմ, որ պետք է ամենագեղեցիկ կադրը կտրեմ ու դուրս շպրտեմ ֆիլմից, որպեսզի պահպանեմ ֆիլմի ամբողջականությունը:

***

Որպեսզի իմ ճամփորդությունը ֆիլմ դառնա, պետք է մի կետում հանդիպեն վայրը, մարդիկ ու երաժշտությունը:

***
Սպառողական հասարակություններում գաղափարներն արժեզրկվում են, իսկ մենք էլ շարունակում ենք նման հասարակության մեջ ապրել ու ֆիլմեր նկարահանել:

***
Ես համոզված եմ, որ համաշխարհային կինոն մոտ ապագայում կտապալվի, եթե շարունակի համաշխարհային, գլոբալ “հրեշ” մնալ:

***
Կինոն միայն պատկեր ստեղծելու արվեստ չէ, կինոն առաջին հերթին պատմություն է:



Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև