Վաղուց չեմ շոշափել քո ձայնը...


Վաղու՛ց չեմ շոշափել քո ձայնը,
Չե՛մ ներծծվել երակներիդ մեջ,
Չե՛մ բարևել շուրթերիդ…
Վաղու՛ց չեմ տարածվել բիբերիդ մեջ`
Ու պարել մերկությամբ…
Ու պարե՛լ երանագույն այն պարըս,
Որն ագահությամբ հոշոտում է
Կարծրատիպ բոլոր մտքերդ`
Անգույն, միօրինակ ու անջերմ…
Վաղու՛ց…
Երանավառ հայացքիդ մեջ
Չի՛ թափանցել
արևս…
Չի՛ հագեցել
կարոտս…
Չի՛ սիրվել
երգս…
Վաղու՛ց…
Նյարդաթելերդ սարդոստայնապատ են… 


26.10.2011թ. 


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև