Թիֆլիսում բնակվող մեծահարուստ Մանթաշանին ճանաչում
էին Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Իրանում, Հնդկաստանում և շատ
այլ երկրներում, որոնց հետ առևտրական կապեր ուներ:
Նա նաև բարեգործ էր: Եղել է հայ բարեգործականի
նախագահ, կառուցել է Ներսիսյան դպրոցի շենքը, տաղանդավոր երիտասարդներին գումար է տրամադրել`
կրթության մեջ կատարելագործվելու, շատերին` գործ սկսելու համար:
Պատմում են, որ ցուրտ ձմռանը մի երիտասարդ բախում
է Մանթաշյանի դուռը: Նպատակն էր բարեգործից նյութական օգնություն խնդրել: Մանթաշյանը
տղային հրավիրում է ընդունարան, որտեղ կարմրած փայտածուխով լի կրակարան էր դրված: Երկուսով
կրակարանի շուրջը տեղ են գրավում:
Մանթաշյանը համբերատար լսում է երիտասարդին և
խոստանում օգնել նրան` առանց տոկոսի գումար տրամադրել: Այդ պահին անվանի վաճառականը
հանում է գլանակը և տղային հյուրասիրում, իսկ երիտասարդը ոգևորված գրպանից հանում է
լուցկին ու վառում Մանթաշյանի ու իր ծխախոտները:
-
Բայց Դուք խոստացաք ինձ օգնել,- կմկմալով
ասում է տղան:
-
Այո՜,
խոստացա օգնել, բայց խորհուրդ եմ տալիս, որ առևտրով չզբաղվես: Դա քո խելքի բանը չէ:
-
Իսկ ինչո՞ւ
եք այդպես կարծում, - հուսահատ հարցնում է երիտասարդը:
-
Այդպես եմ կարծում, որովհետև կրակարանի
առկայության պայմաններում դու լուցկի ես վառում: Վաճառականը, առևտրականը, ընդհանրապես
մարդը, պետք է լուցկու հատիկն անգամ խնայի:
Комментариев нет:
Отправить комментарий