Ձեզ եմ ներկայացնում հայերենի մասին 12 ասույթ Վաչագան Ա. Սարգյանի “Հայերենը ափի մեջ” գրքից:
Հայ ժողովրդի լեզուն՝ հայերենը, հնդգերմանական լեզվարմատին պատկանող ինքնուրույն ճյուղ է:
ՀԱՅՆՐԻԽ ՀՅՈՒԲՇՄԱՆ (1848 – 1908), գերմանացի լեզվաբան, հայագետ
***
Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևորգրականություն:
Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևորգրականություն:
ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵ (1866 – 1936), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ
***
Վճռականորեն կարելի է ասել, որ հայ գրերի գյուտը ամենաարտասովորն է սեփական այբուբենների արարների շարքում:
Վճռականորեն կարելի է ասել, որ հայ գրերի գյուտը ամենաարտասովորն է սեփական այբուբենների արարների շարքում:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ (1864 – 1930), գերմանացի լեզվաբան, հայագետ
***
Ամեն թարգմանություն իր սկզբնագրի ազդեցությունն է կրում. հայերեն թարգմանությունը դուրս է այս օրենքից:
ԿՅՈՆԴԵ (XIX - XX դդ.), շվեյցարացի լեզվաբան, թարգմանիչ
***
Ո՞ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբևէ իր սեփական լեզվով հրապարակ է հանել Վարդանի և իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին Եղիշեինն է:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ (1864 – 1930), գերմանացի լեզվաբան, հայագետ
***
Եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ՝ հայերեն կգրեր:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ (1908 – 1981), գրող (ԱՄՆ)
***
Հայոց այբուբենը մի գլուխգործոց է:
Հայոց այբուբենը մի գլուխգործոց է:
ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵ (1866 – 1936), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ
Ըստ իր ծագման և լեզվի,հայ ժողովուրդը անպայմանորեն դասվում է հնագույն արիացիների թվին և մարդկության «Պրոմեթևսներից» է:
ՖՐԻՑ ԼԵՆՑ (1887 – 1976), գերմանացի ռասսայագետ, կենսաբան
***
Հայկական այբուբենը նշանագրային համակարգի ապշեցուցիչ օրինակ է: Արդի խստագույն վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այնտեղ:
Հայկական այբուբենը նշանագրային համակարգի ապշեցուցիչ օրինակ է: Արդի խստագույն վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այնտեղ:
ԷՄԻԼ ԲԵՆՎԵՆԻՍՏ (1902 – 1976), ֆրանսիացի լեզվաբան
***
Եթե լինեին ժամանակակից սրբեր, նրանց տառերը հայերեն կլինեին:
Եթե լինեին ժամանակակից սրբեր, նրանց տառերը հայերեն կլինեին:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ (1908 – 1981), գրող (ԱՄՆ)
***
Հայերենը հինգ հազար տարեկան է, բայց նրանով կարելի է արտահայտել ժամանակակից աշխարհի բոլոր գլխապտույտ վերելքները:
Հայերենը հինգ հազար տարեկան է, բայց նրանով կարելի է արտահայտել ժամանակակից աշխարհի բոլոր գլխապտույտ վերելքները:
ՇԱՌԼ ՏԵՏԵՅԱՆ (1910), հայ գրականագետ, հասարակական , մշակութային գործիչ (Ֆրանսիա)
***
Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է հայոց լեզվին տիրապետելը:
Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է հայոց լեզվին տիրապետելը:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
/19081996/, հայ աստղաֆիզիկոս, աշխարհի շատ երկրների ԳԱ ակադեմիկոս
ՎԱՍ
Комментариев нет:
Отправить комментарий