Հայտնի է`
հայերը գերազանց գործարարներ են: Դա իհարկե ճիշտ է: Միաժամանակ ջերմ են, բացսիրտ, ընկերական
ու բարի: Առասպելական է նրանց հյուրասիրությունը, հատկապես եթե հյուրը Հնդկաստանից
է (մենք դա զգացել ենք):
Անցյալ տարվա դեկտեմբերի սկիզբն էր: Ես հրավիրված էի
ճաշի` իմ հայ նոր ընկերոջ կողմից: Սեղանը լի էր մսեղենով, բանջարեղենով, հայկական պանրով,
գինիներով: Տեղացիների սովորույթի համաձայն` մենք տեղավորվեցինք սեղանի շուրջը: Չորս
հոգի էինք` ներառյալ ընկերոջս ծնողները: Սեղանին այնքան ուտելիք կար, որ Երևանի կեսնին
կարելի էր կերակրել: Ես գոհունակությամբ ճաշակում էի, ամեն ինչ շատ համեղ էր: Մենք
հիանալի ժամանակ անցկացրեցինք: Հայերի` ամեն մեկի, ամեն ինչի համար նախատեսված կենացները
իսկապես հրաշալի են ու խորհրդավոր:
Մոտեցավ գնալու ժամը: Տեղում էր առաջին ձյունը:
-
Որտե՟ղ
է ձեր վերարկուն,- հարցրեց տան տիկինը:
-
Ես դեռ չունեմ, մամա ջան,- պատասխանեցի,-
բայց եթե դուք ինձ լավ խանութի տեղ առաջարկեք` կգնեմ:
Տանտիկինը սպասելու նշան արեց: Մի քանի վայրկյան անց
վերադարձավ` ձեռքին իտալական նոր վերարկու:
-
Վերցրո՜ւ,-
ասաց և գցեց իմ ուսերին:
-
Բայց իմ մեքենան ընդամենը մի քանի
մետրի վրա է,- համառեցի ես:
-
Վերցրո՜ւ,-
ասաց այնպիսի տոնով, որին չէր կարելի առարկել:
-
Լա՜վ,
մամա՜ ջան, ես
վաղն այն վարորդի հետ կվերադարձնեմ:
-
Դու ինձ մամա ջան ես ասում… Հնդկաստանում
մայրը որդուց նվերը հե՞տ
է վերցնում:
Ես
հիմա էլ կրում եմ այդ վերարկուն և երբեք էլ հետ չեմ վերադարձնի: Դա Հայաստանի իմ մայրիկի
նվերն է:
Դիպակ Վոհրա
Հայաստանում Հնդկաստանի դեսպան,
2003 թ.
Комментариев нет:
Отправить комментарий