Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ: Գիշերները կարճելու և ինձ հետ խոսելու համար` Օվանեսը գալիս էր մեր տուն: Թիթեղյա տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ-հատիկ
շարում վառարանի արմունկին` չորացնելու: Հետո ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի մեղեդու վրա ու կզակը
հենած ձեռնաթաթին` լուռ
նստում էր, ինձ էր նայում: Կեսգիշերին, նորից երկու
մատների արանքում տրորելով մի քանի
հատ մնացած
ծխախոտները, մեկիկ-մեկիկ
հավաքում էր տուփի մեջ, առանց բարի գիշեր
ասելու, ձմռան բքի միջով գնում
էր տուն: Գուրգեն տացուիս ասելով` նա մեր ինչ-որ բարեկամն էր: Իմ գիրք կարդալու պահին` Օվանեսը նույն
դիրքով անշարժ
էր. էջերը շրջելիս տեսնում էի նրա անփոփոխ դիրքը: Ռադիոընդունիչի մեղեդին խառնվում էր սեղանի շուրջը
թղթախաղով զբաղվածների աղմուկ-աղաղակին: Նրա անշարժ, մոռացկոտ դիրքը, թափառաշրջիկ հայացքը, արդեն յոթերորդ օրը չդադարող գիշերվա մեջ անընդհատ ոռնացող փոթորիկն ինձ համբերությունից հանում էին: Առաջինը ես խոսեցի, ասացի. «Այն ժամանակ Բավականն ինձ հիսուն ռուբլի տվեց»: Աչքերի մեջ զարմանք կար, հետո` վախ: Կակազեց. «Հասցեն հիշո՞ւմ ես, մանչ, ներսիս կրակ կա, սիրտս մխում է»: «Եսիմ, շատ տարիներ են անցել»,– ասի. «Համ էլ այնտեղի բոլոր գյուղերն էլ համարներով էին: Հաստատ հիշում եմ, այն գյուղն անուն չուներ, թիվ էր»: Ասաց. «Մանչ, բուքը որ կանգնի, ինձ հետդ տար»: Ասաց. «Խոսա, ինչո՞ւ ես լռում»: Ես էլի չէի խոսում: Նա մեկ-մեկ, երկու մատների արանքում տրորելով, ծխախոտը հավաքեց տուփի մեջ, գնաց սովորականից շուտ:
Այն ժամանակ, գյուղից հինգ-վեց հոգի հավաքվել, բեռնատար մեքենայով կարտոֆիլ էինք տանում ծախելու: Օվանեսի նոսր բեղիկներով կինը, որի բերանը ծռվել, ականջին էր հասել (նրանց գոմում խաչքար կար, ասում էին` մութն ընկնելուց հետո վախեցել էր ոտաց ճանապարհ դուրս գնալ, սրբի կողքին էր վատ բան արել, գիշերը քնել, առավոտյան զարթնել, տեսել էին բերանը ծռվել, ականջին է հասնում: Գյուղի մյուս կեսն էլ խոսում էր, թե այդ առասպելը Օվանեսի համար է հորինվել), արդեն հարյուրերորդ անգամ ինձ խնդրում
էր,
որպես
բարեկամի,
Օվանեսին
շուկայում
տալ-առնելու
գործի
մեջ
լավ
նայեմ,
ասում
էր.
«Դու
քո
հորեղբորն
ինձանից
լավ
գիտես,
երեք
իշու
գարի
չի
կրնա
բաժանել,
շփոթվել
գիտե,
մանչս:
Նրա
հաշիվը
դու
արա»:
Երկու օրում հասանք Հայաստան: Շուկայում շեղջերով դիզված կարտոֆիլ կար, բաժանվեցինք երկուս-երկուսի, մեքենա վարձեցինք, սկսեցինք շրջել գյուղերը: Կարմիր կավահողի միջով գնացինք, գնացինք, ոտքներիս տակ տեսնում էինք սև բզեզին` փայլող ինչպես բիբը, երբ խանութի պատի տակ, կշեռքի կողքին դասավորում էինք պարկերը, Օվանեսը զարմացած շուրջը նայեց. «Մանչ, տես ինչ անուշ են ծաղկել, ասես ոչխարի գառներ լինեն»: Առաջին անգամ էինք ծաղկած ծիրանենի տեսնում: Վարորդը վարձի
մի
մասը
ստացավ,
երեկոյան
էլ
պիտի
գար
մեզ
տանելու:
Առևտուրը
լավ
էր
գնում,
երկուսիս
հաշիվը
ես
էի
անում`
թաքուն
նայելով
թաքցրած
բազմապատկման
աղյուսակին:
Մի
կին
մեզանից
կարտոֆիլ
գնեց,
Օվանեսին
խնդրեց
պարկը
տուն
հասցնել:
Ասացի.
«Չէ,
չտանես»:
Կինը
հարցրեց.
«Ինչո՞ւ»:
Ասացի.
«Մենք
ծառա
չենք:
Ծառա
էլ
չե՞ք
ուզի»:
Ինձ
ասաց.
«Էս
ո՞վ
է:
Դու
ձենդ
կտրի:
Մատմ
երեխա
է,
վեց-յոթերորդ
դասարանի
աշակերտ,
չարչու
նման
գյուղերն
ընկած
կարտոֆիլ
է
ծախում:
Դու
հայր,
մայր
ունե՞ս,
չեն
էլ
ամաչում,
գցել
են
փողոցները»:
Շատ
վարժ
էր
խոսում:
Օվանեսի
քրտինքը
ծորում
էր,
ու
ճոճվում
էր
յոթանասուն
կիլոգրամանոց
պարկի
տակ,
քստքստացող
սապոգները
դեղին-դեղին
հողի
վրա
առաջ
են
գնում,
աչքի
միջով
է
քայլում:
Վերնաշապիկի
թևքի
տակ
կարը
բացվել
էր:
Կինը,
բարակ
գարնանային
խալաթի
մեջ
ալիքվելով,
գնում
էր
նրա
ետևից,
պարզ
գծագրվում
է
հետույքը:
Այդ
կնոջից
վախենում
էի,
ցանկանում
էի,
որ
նա
առաջ
անցնի,
չմտնի
Օվանեսիս
կարկատած
շալվարի
հետևը:
Արդեն վաղուց մեր երկուսի կարտոֆիլն էլ ծախել, վերջացրել էի, Օվանեսը չկար: Խանութի պատի տակ, կշեռքին նստած` մտածում էի, հետո որոշեցի մի քիչ էլ սպասել ու գնալ միլիցիա: Քիչ անց մոծակները պարսերով եկան, չէին թողնում քնել: Կես քուն, կես արթուն հիշում էի` Օվանեսի փողերը ծոցագրպանումս էին: Ցանկանում
էի
նրա
փողերի
վրայից
հիսուն
ռուբլի
վերցնել,
ահագին
ժամանակ
չգիտեի
այդ
հիսուն
ռուբլին
գողանա՞մ
հեծանիվ
գնելու
համար,
թե`
ոչ:
Արդեն արևը ծիրանենիների պուրակում էր իջել: Վարորդը եկել էր, մենք Օվանեսին էինք սպասում: Վարորդը մի քանի հատ ծխել էր, ինձ ծխախոտ չէր տալիս: Ասաց. «Քիթդ չես կարողանում մաքրել, ուզում ես ծխե՞լ», – ասաց. «Ով գիտե` ի՞նչ կնոջ ձեռք է ընկել, խոմ ես չեմ կարող այդքան երկար սպասել: Ես գնում եմ, իմ հասանելիքը տուր, ես գնամ: Մթան միջով, ծառերի կապտավուն խոշոր զանգվածից կովը եկավ, եկավ, մեր դիմաց բառաչեց»: Վարորդն ասաց. «Ձայնդ կըտրիր, մի լացի, չեմ գնում, էլի կսպասեմ»: Հետո, կշեռքի վրա դիզված դատարկ պարկերին նստած, ես էլ ծխեցի: Այստեղի մարդիկ շոգից այգիներում ու տների պատուհանները բացած էին քնում:
Օվանեսը
եկավ,
ասաց.
«Հաց
կերցրին,
դրա
համար
էլ
ուշացա»:
Դատարկ
պարկերը
գցեցինք
մեքենան,
ուզում
էինք
շարժվել,
հանկարծ
հիշեց,
ասաց.
«Փողը
մոռացել
եմ
էնտեղ,
դատարկ
մեշոկը
վերցրել
եմ,
փողը
չեմ
վերցրել,
գնամ,
փողը
վերցնեմ,
գամ»:
Գնաց,
էլի
ահագին
ժամանակ
չկար:
Եկավ,
ինձ
կողքի
կանչեց,
ասաց.
«Էստեղ
ծաղկած
ծառերը
գառների
նման
են:
Մանչ,
դու
գնա,
ես
մնամ»:
Ասի.
«Չէ,
մեկ
է,
Գուրգեն
տացուս
կգա
ու
քեզ
գյուղ
կբերի:
Համ
էլ
Բավոն,
ձեր
Բավականը
ասել
է`
քեզ
տիրություն
անեմ:
Չգաս
էլ,
կտանեմ»:
Խռովեցի:
Օվանեսն
ասաց.
«Սիրտս
մխում
է,
մանչ»:
Նա
լացեց,
ես
էլ
էի
լացում:
Բարձրացա
մեքենայի
թափքը,
որ
ճանապարհին
վարորդն
ինձ
հետ
չխոսի:
Մեքենան
գնաց,
և
դատարկ
պարկերին
նստած`
նայում
էի
մթան
մեջ
մնացած,
ծխախոտի
կարմիր
կրակին:
Երբ հասանք քաղաքի հյուրանոցը, տղաները բոլորն էլ վերադարձել էին, մահճակալներին նստած` փողերն
էին
հաշվում:
Դրամները
դարսեցին,
գլխաշորերի
մեջ
փաթաթած`
մեջքներին
կապեցին,
սխտորահոտ
երշիկ
ու
հաց
կերանք,
մեկը
հարցրեց.
«Էս
Օվանեսն
ո՞ւր
է»,
– ասաց.
«Տղերք,
Օվանեսը
չկա»:
«Անհանգստանալու
բան
չկա»,
– ասի.
«Էն
կողմերը
Գուրգեն
տացուիս
ֆռոնտի
ընկերոջը
հանդիպեցինք,
մնաց`
գինի
բերի,
մենք
գնանք,
մի
քանի
օրից
կբերեն,
ավտոբուսը
կդնեն,
գյուղ
կճանապարհեն»:
Ասին.
«Ափսոս,
Օվանեսը
լիներ,
մի
քիչ
կուրախանայինք»:
Նրանք
անցյալ
գիշեր
քնելիս
նրա
սավանի
տակ
պարան
էին
դրել
ու
լույսը
մարելուց
հետո
պարանը
ձգել:
Օվանեսը
սարսափահար
նետվեց
հյուրանոցի
միջանցքը`
հարկի
հերթապահուհու,
կենվորների
աչքի
առաջ,
վարտիք-շապիկով
կանգնած,
աղաղակում
էր.
«Օձը,
օձը»:
Մի
կուշտ
ծիծաղեցինք:
Գյուղի
ակումբում
էլ
նրա
հետ
այդպես
էին
վարվում.
իբրև
ձեռները
հանկարծ
տանում
էին
գլուխները
քորելու,
Օվանեսը
կուչ
էր
գալիս,
զույգ
ձեռներով
գլուխը
պահում`
սպասվելիք
հարվածից:
Քնելիս
տղաներն
ասացին.
«Փողերդ
դիր
գլխաշորիդ
մեջ,
մեջքիդ
կապիր,
ասում
են`
գողության
դեպքեր
կան»:
Երբ վերադարձանք գյուղ, Օվանեսի` կարտոֆիլի վաճառքից ուղարկած փողերը տարա նրանց տուն, Բավոյին ասացի. «Օվանեսն ասում է` մոզին էլ չկապես Դարբինենց չայիրը, ասում է` մոզին բաց արևի տակ արնի կընկնի: Էս էլ կարտոֆիլի փողը, մի կոպեկ էլ իրեն չի պահել, լրիվ ուղարկել է»: Երեկոյան մերոնք` Գուրգեն տացուս ու Բավոն, ասին. «Էդ ո՞ր գյուղն էր, մանչ, որ հասնենք Հոկտեմբերյան, հետո ո՞ւր պիտի գնանք»:
Ասի.
«Էնտեղ
մերի
նման
չի,
էնտեղ
բոլոր
կոլխոզներն
ու
սովխոզները
համարներով
են,
անուն
չունեն:
Գնալն
անիմաստ
բան
է»:
Գուրգեն
տացուս
ասաց.
«Իզուր
էլ
չես
ասում,
որ
ասես,
քեզ
Բակուրյանի
ճամբարը
կուղարկենք,
ճամբար
գնալու
համար
լացում
էիր,
չէ՞:
Պիոներներն
էնտեղ
գիշեր
ու
զօր
երգ
ասելով
ման
են
գալիս»:
Տատս
ասաց.
«Որ
ասես,
մի
ամբողջ
շաբաթ
կաթի
սերը
կքաշեմ,
կտամ,
որ
ուտես»:
Ասացի.
«Չգիտեմ,
էդքան
գյուղեր
ման
եկանք
մեքենայով,
եսիմ,
որ
մեկն
էր»:
Գուրգեն տացուս ասաց. «Պետք չէ, թող չասի: Մացոն` Ֆռոնտավիկ ընկերս, Հոկտեմբերյանի ուգռոզիսկի նաչալնիկի
ընկերն
է,
գնամ
ասեմ,
մի
ժամում
կգտնեն:
Էս
լակոտի
ոտքերն
ընկած
պիտի
խնդրենք,
թե`
ասա,
ասա:
Պետք
չէ,
վեշերս
դրեք,
առավոտյան
գնում
եմ»:
Ասի.
«Էնքան
գնա,
մեկ
է,
չես
գտնի»:
Բավոն Գուրգեն տացուից ու ինձանից շրջվեց, փեշը հետ տարավ, ներքնաշորի փողքից փող հանեց ու ասաց. «Հուսիկ տղա, եթե ասես, էս կապույտ հիսունանոցը քեզ հալալ: Սելպոն հեծանիվ է ստացել, չորս ռուբլի էլ Հայկուշ տատը կտա, վրան դիր, վաղը գնա հեծանիվն առ ու ֆռֆռա»: Բավոն ասաց. «Էդ ինքն է ասել, չէ՞: Հլը տես, թե մատմ երեխու մոտ ի՞նչ խոսք է ասել: Գետինը մտնես, Օվանես: Բավական, էս ինչ օրի ես հասել»: Հայկուշ տատս Գուրգեն տացուից չորս ռուբլի, Բավոյից հիսունը վերցրեց, դրեց բուռս ու թևս էլ չթողեց, ասաց. «Հայդե, Հուսիկ տղա, բախտդ բերել է, հեծանիվը առ ու փաշի նման գյուղի մեջ ման արի: Էդ ինչ մեծ բան է, որ գյուղի անունը չես ասում: Հա, կախ գլուխ, ասենք թե չասես, Բավոն անմարդ, որբ մնա, բվի պես ավերակների մեջ նստի, նրանց խոտը անհարել մնա, քարթոլը` անջուր, աղունը` անաղալ, ոչխարը` անխուզ, հետո՞, վերջն ի՞նչ է լինելու, անխելք: Առ, փողդ առ, գնա պլպլան հեծանիվդ բեր, մենք էլ ուրախանանք», – ասաց. «Բայց Ներսիկ
ախպորդ
էլ
պիտի
տաս,
որ
քշի»:
Ասի.
«Չէ»:
Ասաց.
«Կտաս,
բա
չորս
ռուբլին
ինչի՞
եմ
տվել,
որ
չտա՞ս»:
Հետո Գուրգեն տացուս գնաց Հոկտեմբերյան: Հետադարձին Ախալքալաքից լուր էր ուղարկել, թե երեխեքը գան, ճամփաբաժնին սպասեն, վեշով ենք: Երբ վերին գյուղերը գնացող ավտոբուսը հեռացավ, Գուրգեն տացուս, Ներսիկը բեռը կապում էին մեր հեծանիվի վրա: Օվանեսին ասի. «Բավոյին ասել եմ` մոզին Դարբինենց չայիրը չկապի, լսողն ո՞վ է: Էլի էնտեղ է կապում»: Ասացի. «Ձեր շանը կոլխոզի շները խեղդել են»: Ասացի. «Որ ուզենք, էստեղ էլ ծիրանի ծառ կաճեցնենք»: Նա ամբողջ ճանապարհին Ներսիկ եղբորս հետ խոսում էր, ինձ հետ չէր խոսում:
... Արձակուրդների հետ յոթնօրյա բուքն էլ էր վերջացել: Կոլտնտեսության տրակտորները գիշերը
ճանապարհները
բացել
էին:
Առավոտ
վաղ,
գյուղխորհրդի
պատի
տակ
կանգնած`
Ախալքալաքից
ժամանող
ավտոբուսին
էի
սպասում:
Օվանեսն
եկավ,
երկու
ափերի
մեջ
«Պրիման»
վառեց,
պարկը
մի
ձեռքից
մյուսը
փոխանցեց,
հետո
դրեց
ճամպրուկների
հետ.
«Ոչխարի
գլուխ
պանիր
է,
մի
քիչ
էլ
արդար
յուղ,
խոմ
դրանք
էլ
փողով
չե՞ս
առնելու»:
Ասաց.
«Հայաստան
ես
գնում,
մանչ,
ինձ
էլ
տար,
ներսդիս
մխում
է,
բալքի
անցնի»:
Ասացի.
«Այդքան
ժամանակ
չկա,
որտեղի՞ց
այդքան
ժամանակ,
որ
քեզ
ման
տամ»:
Ասացի.
«Համ
էլ
հիմա
տարիքդ
մեծ
է,
տարիներ
են
անցել,
տարիքիդ
մասին
մտածե՞լ
ես,
ախր
ինչո՞ւ
չես
մտածում»:
Ասաց.
«Բակում
ծաղկած
ծիրանի
կար,
համ
էլ,
որ
լավ
նայես,
դուրս
գալուց
դռան
վերևը
ձիու
մի
մեծ
նալ
եմ
խփել:
Դու
իմ
խփելը
գիտես,
իմ
խփած
մեխը
կճանաչես»:
Ավտոբուսը
եկավ,
բաժանվեցինք:
Գյուղից մարդ էր եկել Երևան` հանրակացարան, ասաց. «Ձեր Օվանեսը մեռավ»:
Աղբյուրը` այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий