Վահրամ Փափազյանի մտքերից



      Ինչքան մեծ է արտիստը, նույնքան մեծ բան ունի սովորելու, և դրանումն է նրա մեծությունը: Ինքս շատ բան եմ սովորել… նույնիսկ փոքրերից և փոքրություն չեմ համարել այդ:

  Հռոմեական կրկեսի հավիտենական գլադիատորն է մեծահամբավ դերասանը. ինչքան շռնդալից է հանդիսատեսի ընդունելությունը, նույնքան մեծ է նրա պահանջը, և անտարբերությունը` անողորմ տապալվողի հանդեպ:

     Մարդը վերադառնում է միշտ դեպի հին սերը”,- ասում է ֆրանսիացին, և որքան հին է նա, այնքան ուժեղ է,- ասում եմ ես

      Միայն սերն է, որ սրբագործում է ամուսնությունը, այլապես մարդկային այդ գերագույն ակտը կդառնա ամենաաննորմալ ու վայրենի մի ցանկություն: Այդ հարցում գոնե կենդանիներից ամենախելոքը մարդն է:

Արվեստը բացարձակ է. նա չի փոքրանում, որովհետև չի կարող լինել ավելի մեծ, քան կա:

    Հանգստանալ... ահա մի բառ, որ իմաստ չի ունեցել ինձ համար, և վերջապես ինչի՞ց հանգստանալ... արվեստի՞ց... Արվեստագետի համար հանգստանալ արվեստից` մեռնել կնշանակեր և անհանգստանալ այդ հանգստի համար` անհեթեթություն...

      Ի՞նչ արժեք ունի մարդու ցանկությունը, երբ տնօրինողը ճակատագիրն է:

       Կյանքում հանդիսատես լինել կարողանալը դերասանական արվեստի տարրերից մեկն է` դա դեռ բավական չէ դերասան լինելու համար... Որպեսզի կարողանա լինել այն, ինչ դիտում է, պետք է լավ ճանաչի նրան, որը պիտի լինի ինքը:

      Արվեստը մեծ է ինչպես աշխարհը, և պարզ` ինչպես ճշմարտությունը. այդպես էլ պետք է լինի ստեղծագործող արտիստի հոգին:

      Մարդկային անթիվ զգացումների շարքում, սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքերի: ժամանակն ու տարածությունը նույնպես անզոր են խափանել նրան, երբ անվերապահ տիրապետում է նա մարդկային հոգուն:

       Շնորհը կշռող միակ կշիռը շնորհալի մարդու անհատականությունն է. տաղանդը պանիր չէ, որ դնես նժարին և քաշը ճշտես:


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև