«Հինգ տարուց ի վեր այն օրից, ինչ ռուսական բանակը զավթել էր Թոմայի երկիրը, Պրահան շատ էր փոխվել. փողոցում Թոմային հանդիպած մարդիկ առաջվանը չէին: Թոմայի ընկերների կեսը տարագրվել էր երկրից,
իսկ երկրում մնացածների կեսը՝ մահացել: Սա մի փաստ է, որ չի հիշատակի ոչ մի պատմաբան.
ռուսական ներխուժմանը հաջորդած տարիները հուղարկավորությունների
տարիներ
էին. երբևէ մահացության դեպքերն այդքան հաճախակի չէին եղել: Եվ խոսքը միայն այն դեպքերի մասին չէ (վերջին հաշվով՝ բավական հազվադեպ),
երբ մարդկանց հետապնդում էին մինչև մահ, ինչպես Յան Պռոշազկային: Այն բանից տասնհինգ օր անց, երբ սկսել էին ամեն օր ռադիոյով հաղորդել Պռոշազկայի անձնական խոսակցությունների ձայնագրությունները,
վերջինս հիվանդանոց ընկավ:
Քաղցկեղը, որն անտարակույս որոշ ժամանակից ի վեր աննկատ նիրհում էր նրա մարմնի անկյուններից մեկում, փթթել էր վարդի պես: Վիրահատությունն արվեց ոստիկանության ներկայությամբ, ու երբ վերջինս արձանագրեց,
որ վիպասանը դատապարտված է,
այլևս դադարեց հետաքրքրվել նրա անձով՝ թողնելով, որ հանգիստ հանգչի կնոջ գրկում: Բայց մահը հարվածում էր նաև նրանց, ովքեր ուղղակիորեն չէին ենթարկվում հալածանքների: Երկիրը համակած համընդհանուր հուսահատությունը,
սողոսկելով մարդկանց հոգիներ, պաշարում էր նրանց մարմիններն ու տապալում գետնին: Ոմանք հուսահատ փախչում էին ռեժիմի շնորհներից,
որ ցանկանում էր նրանց փառքով պսակել՝ ստիպելով հրապարակավ հանդես գալ նոր ղեկավարների կողքին: Այդպես վախճանվեց բանաստեղծ Հրյուբինը՝ Հայրենիքի սիրուց փախչելով:
Մշակույթի նախարարը, որից նա մինչև վերջ փորձել էր խուսանավել, նրան ճանկեց դագաղի մեջ: Նախարարը գերեզմանի մոտ ճառ արտասանեց՝ հատուկ հիշատակելով պոետի՝ Խորհրդային միության հանդեպ տածած սերը: Գուցե այդ աղաղակող անհեթեթությունն արտաբերել էր՝ բանաստեղծին արթնացնելու համար: Բայց այնքա՜ն տգեղ էր աշխարհը,
որ ոչ ոք պատրաստ չէր հառնել ի մեռելոց:
Թոման
գնաց դիակիզարան՝ մի նշանավոր կենսաբանի հուղարկավորությանը
մասնակցելու.
վերջինիս
վտարել
էին պետական համալսարանից և գիտությունների
ակադեմիայից:
Մահազդի
մեջ արգելվել էր ժամը նշել, որպեսզի արարողությունը չվերածվի ցույցի, և մտերիմները
վերջին
րոպեին
իմացել
էին, որ հանգուցյալի
մարմինը
դիակիզելու
են առավոտյան վեցն անց կեսին: Դիակիզարանի
սրահ մտնելով՝ Թոման դժվարացավ հասկանալ, թե ինչ է կատարվում. լույսերով հեղեղված սրահը նկարահանման
ստուդիա
էր հիշեցնում: Զարմացած նայեց շուրջը և նկատեց, որ սրահի երեք անկյուններում տեսախցիկներ են տեղադրված: Ո՛չ, հեռուստատեսությունը չէր, ոստիկանությունն
էր նկարահանում հուղարկավորությունը՝ արարողությունից հետո մասնակիցների
ինքնությունը
պարզելու
համար: Վախճանված գիտնականի նախկին գործընկերներից մեկը, որ դեռևս գիտությունների ակադեմիայի անդամ էր, իր մեջ քաջության գտավ՝ դագաղի առջև մի քանի խոսք ասելու:
Նա չէր մտածել, որ այդպիսով կինոաստղ է դառնալու»:
Հատված Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքից
Թարգմանությունը ֆրանսերենից` Շուշանիկ Թամրազյանի
Գրքի ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий