Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ`տասը տարեկան որբը գա Էջմիածին,
կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ... <...>:
Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական
ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն
էր զգում ժողովրդական ոգին և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ...
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա:
Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ
ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն
ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես ` պարզ ու անբացատրելի:
Դու կարծում ես մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է,
ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր
կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով <...>:
(II, 5, էջ 42):
Կարդացեք նաև՝
Комментариев нет:
Отправить комментарий