Ուր էլ որ լինեմ Ամանորին,
ամենաուշը ամսի 30-ին տանն եմ լինում… այստեղ լավ է, շատ ենք, խառն ենք, բայց ամեն
մեկս գիտենք մեր անելիքը: Երբ փոքր էի դեռ, ավելի թեթև գործեր էին ինձ վստահում` էս
տար, էն բեր, գնա խանութ և այլն… մեծանալով ավելի շատ վստահություն ձեռք բերեցի. սկսեցի
թխվածքներ անել, մասնակցեցի գաթայի պատրաստման ընթացքին ու նաև տոնական սեղանի զարդարմանը…
հիմա իմ հիմնական անելիքը բլինչիկի լիստերն
են, ու ինչքան էլ ուշանամ, միևնույնն է, նրանք համբերությամբ ինձ են սպասում… ավելի
ճիշտ թավան է սպասում… ու ես սիրով եմ անում այս գործը. Մի թասի մեջ եմ լցնում կաթը,
հավկիթը, բուսական յուղը, աղը, շաքարավազը, այլուրն ու հարում միասին… ստացվում է զանգված,
որը երբեք քիչ չի լինում, ու միշտ շուտ է վերջանում, չնայած որ այն ժամեր է խլում…
նույնիսկ մինչև լույս…
Հիմա տնեցիք բոլորը
քնած են, ես եմ միայն, զանգվածը, որին մաս- մաս կրակի վրա շերտեր եմ դարձնում… և տարեմուտի
ֆեյսբուքյան պատերը` դրական ու կյանքով լի…
Սիրում եմ Ամանորը.
այս օրերին գոնե մեր մեծ ընտանիքը հավաքվում է. խոսում ենք, պատմում ենք անցած օրերից,
շփվում ենք մեկմեկու հետ… ու կարևորը տարին բացում ենք միասին…
Ու ինչն է հետաքրքիր…
այս նույն բաղադրատոմսով ինչքան էլ մերոնք փորձում են բլինչիկի լիստ անել, ոչ մեկի մոտ չի ստացվում… այս
հանելուկին երկու պատասխան կա` կամ թավան իրոք միայն ինձ է ենթարկվում… կամ բլինչիկն
ուղղակի միջոց է ինձ ավելի շուտ “բերման ենթարկելու” :)))
Комментариев нет:
Отправить комментарий