Երկինքը ճոճում է
Վայրկյանները,
Իմ փշրված մթնոլորտում
Քո գլխապտույտ
Հիշողությունը
Ցրում է հորիզոնը...
Վայրկյանները,
Իմ փշրված մթնոլորտում
Քո գլխապտույտ
Հիշողությունը
Ցրում է հորիզոնը...
ԱՉՔԵՐԻ ՔՐՄՈՒԹՅՈՒՆ
Մարմինդ շարունակում է
Ստվերը...
Վերջին արգելքը
Գեղեցկության...
Սիրո երգերը
Կարճ են...
***
Արու և էգ թռչուններ
Անդայլայլ
Նստած ծառին...
Անթռչուն երկինքը
Ծանր է
Ավելի...
ՆՈՐ ԲՈՒՅՆ
1.
Բույնը լքած
Կկուն
Մի օր կվերադառնա,
Եվ իր բույնը
Չճանաչելով,
Կշարունակի բնադրվել...
2.
Մշուշոտ փողոցներ,
Որոնց տակ
Նույն կոյուղիներն են
Վնգստում
Հայրենիքը...
ՈՒՐԻՇ ՀՈՂ
Խեղդած հող`
Եզրաքարերի ծնկին:
Ջրցան մեքենաները
Կյանք են տալիս
Մեռած քաղաքին...
Արևը շոգեխարշում է
Մեռյալներին...
***
Մի թռչուն իմ կյանքն է
Ապրում.
Ինձ ինչու է թվում,
Որ դեռ ապրում եմ...
Հռոմ տանող բոլոր ճանապարհներով
Վերադառնում եմ
Գետի ակունքին,
Որոնք ծովին չեն հասել...
***
Սերը նստեց անկողնուն
Եվ տանջելով մարմինը
Վանեց այն,
Որպեսզի քուն մտնեմ...
Հիմա արթնացել եմ,
Բայց ձեռքս մարմնիս
Չի հասնում...
Комментариев нет:
Отправить комментарий