դեպի "ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ" ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ ՀԵՏ

 Աշոտը եկավ ու թե` դեկտեմբերի 6-ին միջոցառում ունենք… Հուսիկ Արայի գրքի շնորհանդեսն է, մեզ մոտ…
Ասեմ, որ “մեզ մոտ”-ը նշանակում է Իսահակյան 16 ա հասցեում գտնվող "ՀԱՅ ԳԻՐՔ" գրախանութը…

Գործեր ունեի քաղաքից դուրս, հասցրեցի մեկ օրում գնացի, ավարտեցի ու եկա…  հետո  A4 թղթի վրա գրեցի ու սենյակիս պատին փակցրեցի` ուրբաթ` 6-ը դեկտեմբերի, ոչ մի գործ չնախաձեռնել… այդ օրը զբաղված ես… (Հուսիկ Արա. Գրքի շնորհանդես)

Այդ ՏարՕրինակ նշումն արեցի, քանի որ օրվա մեջ այնքան զբաղված եմ լինում տարբեր գործերով, որ հանկարծ կարող է մոռանայի… մոռանայի ոչ թե շնորհանդեսի մասին, այլ օրը… առավոտս երբեմն մոռանում է հուշել, թե շաբաթվա օրերից որ մեկն է ԱՅԴ օրը… ինչպես պատահել էր նախորդ տարի` 2012-ին Հուսիկ Արայի “Աստծո հետ խոսելու ժամանակը” գրքի շնորհանդեսի օրը… երբ միաժամանակ մի քանի գործ էի նախաձեռնել, բայց հասցրեցի…

Մի անգամ արդեն ՖԲ –ի իմ պատին խոստովանել եմ, որ ժամանակակից պոետներից առանձնապես սիրտիս մեջ մեծ տեղ կա Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի ու Ներսես Աթաբեկյանի համար…

Դե պատկերացրեք Աշոտի հայտնած լուրից հետո ոգևորության քամին ինչ արագությամբ ներխուժեց երակներիս մեջ… ու վերջապես եկավ ուրբաթը…

Առավոտյան վարսավիրը` Նունեն, հարցնում է` ի՞նչ որ առիթ կա… ասում եմ, չե՞մ ասել… Հուսիկ Արայի գրքի շնորհանդեսն է այսօր, 6-ն է չէ՞ դեկտեմբերի…
Ու Նունեի օրը սկսվում է Հուսիկ Արայի պոեզիայով (հեռախոսիս մեջ ունեցած ձայնագրությունը միացնում եմ, որ լսի)…  Հետո Նունեն հազար երանի է տալիս ինձ ու ափսոսում, որ ինքը չի կարող ներկա լինել, քանի որ լիքը գործեր ունի… (գրանցված ու մշտական հաճախորդներ և այլն):

“Երանի քեզ” ասողների թիվն ավելանում է, երբ բացում եմ ՖԲ-ի նամակներս… (հասկանում եմ, շատերն են ցանկացել գալ, բայց աշխատանքի են կամ այլ գործեր ունեն)…

Հետո լցվում է գինին, խմում ու խոսում ենք ամենքս` խումբ- խումբ կանգնած գրախանութի տարբեր անկյուններում կամ դրսում… շնորհավորում ենք սիրելի պոետին ու նորից խմում… հետո պոետը կարդում է իր գործերից` գրված ազատության ճանապարհին`ազատության ոգով… հետո բոլորս նորից ենք լռում ու շարունակում քայլել “Ազատության Հրապարակ”-ով … հետո մի պահ դադարում են “խոսել” լուսանկարչական ապարատներն ու…

Հիշում եմ տարիներ առաջ (2005-ն էր կամ 2006-ը) նյութերս տպագրվում էին “Ժամանակի ՄԻՏՔ” թերթում… Մի օր էլ էջերից մեկում կարդացի մի բանաստեղծություն, ու այդ օրվանից Հուսիկ Արայի անունը սիրելի պոետների շարքում է. առաջինը որպես ժամանակակից… 

Սիրելի պոետներՍ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև