***
Ուզում եմ քեզ հյուսել իմ ժամանակին
որ վերապրես անձրևներս
և եղանակիս մեջ ծաղկես
գարնան նորաթուխ վարդերի նման…
Ուզում եմ իմ ջրերում քեզ մկրտել
որ բողբոջես ուսերիս,
սենյակիս անկյունները օծես ծաղկաթերթերովդ
և միասին քայլենք
իմ աշխարհի այն փողոցներով
որտեղ ինձանից բացի ոչ ոք ոտք չի դրել դեռ..
Հանի՛ր հագիցդ երկինքը,
մոտս արի հողե շապիկով,
որ լցվենք էլ ոչինչ չուզելու չափ…
որ վերապրես անձրևներս
և եղանակիս մեջ ծաղկես
գարնան նորաթուխ վարդերի նման…
Ուզում եմ իմ ջրերում քեզ մկրտել
որ բողբոջես ուսերիս,
սենյակիս անկյունները օծես ծաղկաթերթերովդ
և միասին քայլենք
իմ աշխարհի այն փողոցներով
որտեղ ինձանից բացի ոչ ոք ոտք չի դրել դեռ..
Հանի՛ր հագիցդ երկինքը,
մոտս արի հողե շապիկով,
որ լցվենք էլ ոչինչ չուզելու չափ…
***
Սիրում եմ,
որովհետև քեզանում գրած բոլոր բառերս
երեք տառ ունեն,
և քեզանից կազմած նախադասություններս
ամփոփվում են մեկ բառում՝ ՍԵՐ:
որովհետև քեզանում գրած բոլոր բառերս
երեք տառ ունեն,
և քեզանից կազմած նախադասություններս
ամփոփվում են մեկ բառում՝ ՍԵՐ:
Մի՛ հավատա ծով չտեսած մարդկանց
խեղդվելու մասին գուշակություններին,
նետվի՛ր ընդերքը ծովիս,
թո՛ղ ահարկու ջրապտույտը զգա
կաթնահունց մարմնիդ բուրմունքը:
խեղդվելու մասին գուշակություններին,
նետվի՛ր ընդերքը ծովիս,
թո՛ղ ահարկու ջրապտույտը զգա
կաթնահունց մարմնիդ բուրմունքը:
Քեզ բաժանում եմ ծովին,
գումարում՝ արև,
հանում եմ երկինք,
տանիքիս երեք տառ է մնում դարձյալ:
գումարում՝ արև,
հանում եմ երկինք,
տանիքիս երեք տառ է մնում դարձյալ:
***
Ալեկոծվող ծովի պես ծփում եմ
անապատի էությանդ մեջ,
ոչինչ մի հարցրու ճամփորդությունից,
երբ բոլոր անկյուններս լցված են քեզանով
ուզում եմ լռել…
անապատի էությանդ մեջ,
ոչինչ մի հարցրու ճամփորդությունից,
երբ բոլոր անկյուններս լցված են քեզանով
ուզում եմ լռել…
***
ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ
Հեռուներումդ աճած լոտուսների ծաղիկներում
կբացվեմ ամբարելով կանաչ արտահոսքը ժամանակի,
հողը կարթնանա կրկին…
կբացվեմ ամբարելով կանաչ արտահոսքը ժամանակի,
հողը կարթնանա կրկին…
Ամռան արևի տակ օրորվող ցորենի
հասկերում
շիկնեմ ու բերք կդառնամ քո մարգագետիններում,
ջուր կխմենք եռացող հողից…
շիկնեմ ու բերք կդառնամ քո մարգագետիններում,
ջուր կխմենք եռացող հողից…
Կհավաքեմ թաց փողոցների գույները
ծիածանե զգեստդ կօծեմ անձրևով և կկախեմ ամպերիցդ,
կհանդիպենք երկինքների բաց պատուհաններում…
ծիածանե զգեստդ կօծեմ անձրևով և կկախեմ ամպերիցդ,
կհանդիպենք երկինքների բաց պատուհաններում…
Սպիտակ քաղաքների դատարկ
ծառուղիներում
բացիկի պես կբացվեմ սրտումս ծրարելով լուսակնիք առավոտներ,
սպիտակ սավանով կծածկեմ ճամփաներդ որ չմրսես,
ձեռքսեղմումով կբարևենք Աստծուն…
բացիկի պես կբացվեմ սրտումս ծրարելով լուսակնիք առավոտներ,
սպիտակ սավանով կծածկեմ ճամփաներդ որ չմրսես,
ձեռքսեղմումով կբարևենք Աստծուն…
***
Աչքերիդ մեջ մանուշակներ են ծլում,
Գարուն ես երկնում վարարմանդ մեջ,
Գինեգույն շուրթերիդ փակ առեղծվածում
Հալվում է ցոլքս:
Գարուն ես երկնում վարարմանդ մեջ,
Գինեգույն շուրթերիդ փակ առեղծվածում
Հալվում է ցոլքս:
Սպիտակ գիշերը լալիս
է
Մրսած փողոցներում,
Հալոցքի ջրերում հեռացող ձմեռը
Կաթում է կտուրներից:
Մրսած փողոցներում,
Հալոցքի ջրերում հեռացող ձմեռը
Կաթում է կտուրներից:
Արձակում եմ բանտված առավոտս
Ոտք եմ դնում լանջերին ուր քո վրանն է խփված,
Ժամանակի զարկերակով հոսում ենք ծով,
Լռության ընդերքում մեզանից ոչ ոք ավելորդ չէ:
Ոտք եմ դնում լանջերին ուր քո վրանն է խփված,
Ժամանակի զարկերակով հոսում ենք ծով,
Լռության ընդերքում մեզանից ոչ ոք ավելորդ չէ:
***
Գեղասահորդուհու պես սլացիկ, ճկուն
այգում պտտվող արշալույսը ուրվագծում է քեզ,
հնի ո նորի խաչմերուկում լույս ես կարկատում,
որ ոսկեթել իլիկով կծկում է ժամանակը…
այգում պտտվող արշալույսը ուրվագծում է քեզ,
հնի ո նորի խաչմերուկում լույս ես կարկատում,
որ ոսկեթել իլիկով կծկում է ժամանակը…
Գարնան հոսող ջրերում հևում է ծովը,
լեռներին մնացած վերջին ձյուները
իզուր արտասվում են
մահացողի ետևից գնացող մարդկանց պես
ովքեր սգում են,
հանգուցյալին նոր կյանք ճանապարհելուց առաջ…
լեռներին մնացած վերջին ձյուները
իզուր արտասվում են
մահացողի ետևից գնացող մարդկանց պես
ովքեր սգում են,
հանգուցյալին նոր կյանք ճանապարհելուց առաջ…
Քեզ մոռանալու համար,
եկեղեցում քանդում եմ ժամանկի կծիկը,
աղոթքում մոռացվածները
երկնքում հանդիպում են անպայման…
եկեղեցում քանդում եմ ժամանկի կծիկը,
աղոթքում մոռացվածները
երկնքում հանդիպում են անպայման…
***
ՍԵՐԸ
Անկոչ հյուրի պես գալիս, լցվում է ծոցդ,
Վարդաջրով օծում՝ օրերդ:
Անկոչ հյուրի պես գալիս, լցվում է ծոցդ,
Վարդաջրով օծում՝ օրերդ:
Հետո ես հասկանում որ քո մեջ տեղավորվել,
Քեզ հետ հավասար ապրում է ևս մեկը:
Քեզ հետ հավասար ապրում է ևս մեկը:
Անանուն հյուրին մարսելուց հետո նկատում ես
Որ ներսումդ այլևս դատարկ տեղ չկա:
Որ ներսումդ այլևս դատարկ տեղ չկա:
Սե՜րը, երբ գալիս
է մեկը, բերում քեզ ոչինչ,
Լսում ես ծովը, վերծանում քամին, կարդում գարունը:
Լսում ես ծովը, վերծանում քամին, կարդում գարունը:
Գիտե՛ս, որ այդ ոչինչը կորցնելուց հետո
Անհնար կլինի որևէ բան կորցնելը:
Անհնար կլինի որևէ բան կորցնելը:
***
Վառարանին դրված թեյնիկում եռում է առավոտը,
մոտալուտ ձմռան ծոցում հալվում են
ոսկեմազ աշնան վերջին օրերը,
քամին հավաքում է փողոցներից տերևոները
և լճում մահախոսականն է կարդում նրանց,
կիսաբաց դռնից դուրս են վազում
գիշերվանից մնացած վերջին ծվենները,
եղիամապատ արշալույսում թափ եմ տալիս
հեռուների փոշին...
մոտալուտ ձմռան ծոցում հալվում են
ոսկեմազ աշնան վերջին օրերը,
քամին հավաքում է փողոցներից տերևոները
և լճում մահախոսականն է կարդում նրանց,
կիսաբաց դռնից դուրս են վազում
գիշերվանից մնացած վերջին ծվենները,
եղիամապատ արշալույսում թափ եմ տալիս
հեռուների փոշին...
Քեզ մոռանում եմ այն ժամանակ միայն,
երբ անհնար է քեզանից բացի
հիշել որևէ մեկին,
ճանապարհներ կան
որոնցով հեռացողները ավելի են շատանում քո մեջ,
ապացուցելու համար գուցե պարտությունը ժամանակի...
երբ անհնար է քեզանից բացի
հիշել որևէ մեկին,
ճանապարհներ կան
որոնցով հեռացողները ավելի են շատանում քո մեջ,
ապացուցելու համար գուցե պարտությունը ժամանակի...
***
ԼԻՆԵԼ
Արթնանալ քեզ հետ,
մի քիչ էլ քո մեջ,
քայլե՛լ քեզանով
թարմ առավոտվա ծաղկափթիթ արահետով,
տեսնե՛լ աչքերիդ մեջ մեռնող գիշերը,
շուրթերիդ ծաղկող լույսն այգաբացի,
բռնե՛լ մազերիդ մեջ հոսող քամին,
աչքերիդ մեջ շոշափել Աստծուն...
մի քիչ էլ քո մեջ,
քայլե՛լ քեզանով
թարմ առավոտվա ծաղկափթիթ արահետով,
տեսնե՛լ աչքերիդ մեջ մեռնող գիշերը,
շուրթերիդ ծաղկող լույսն այգաբացի,
բռնե՛լ մազերիդ մեջ հոսող քամին,
աչքերիդ մեջ շոշափել Աստծուն...
Ամեն վարկյան լինելու չափ շատ
հոսել քեզանում,
և սերմացու ցորենի պես
սպառվել քո մեջ
սրտումդ ծլելու համար...
հոսել քեզանում,
և սերմացու ցորենի պես
սպառվել քո մեջ
սրտումդ ծլելու համար...
***
Երբ օրերը ձգվում
են
անքնության չափ երկար,
ինձ քնեցնելու համար
երազները քո մասին հեքիաթ են պատմում,
ծխախոտի թանձր ծխում
ոտաբոբիկ վազում են
անցած, գնացած կանաչ օրերը..
անքնության չափ երկար,
ինձ քնեցնելու համար
երազները քո մասին հեքիաթ են պատմում,
ծխախոտի թանձր ծխում
ոտաբոբիկ վազում են
անցած, գնացած կանաչ օրերը..
Գիշերը իլիկի պես կծկում է ժամանակը,
հեռանալուց առաջ լուսինը
արձակում է ծամերն արևի,
կակաչների կոկոններում ծիծաղում է
արթնացող արշալույսը...
հեռանալուց առաջ լուսինը
արձակում է ծամերն արևի,
կակաչների կոկոններում ծիծաղում է
արթնացող արշալույսը...
Կան մարդիկ,
որոնց ճանապարհելուց հետո
մնում է դառնալ ինքդ քեզ
և քամել ներսումդ շրջող ոտնահետքերը
որպես սպեղանի...
որոնց ճանապարհելուց հետո
մնում է դառնալ ինքդ քեզ
և քամել ներսումդ շրջող ոտնահետքերը
որպես սպեղանի...
***
Այն ժամանակ
երբ գարունը ներկա էր մեզանում,
կարողանում էինք երկուսով տեղավորվել
ծիրանենիների ծաղկաթերթերում,
անթառամ ապրելու համար,
որովհետև քո ունեցած ոչնչում
հնարավոր էր ամենինչ սիրել...
երբ գարունը ներկա էր մեզանում,
կարողանում էինք երկուսով տեղավորվել
ծիրանենիների ծաղկաթերթերում,
անթառամ ապրելու համար,
որովհետև քո ունեցած ոչնչում
հնարավոր էր ամենինչ սիրել...
Հետո...
երբ սայթաքում ու դադարում ես
շոշափել ժամանակի զարկերակը,
որքա՛ն հեշտ է լինում հորինել հետոն
և սիրել հեռուն,
որը քոնը չէ,
ուր չէս էլ եղել,
ու չէս լինելու...
երբ սայթաքում ու դադարում ես
շոշափել ժամանակի զարկերակը,
որքա՛ն հեշտ է լինում հորինել հետոն
և սիրել հեռուն,
որը քոնը չէ,
ուր չէս էլ եղել,
ու չէս լինելու...
Ժամանակի սաղարթախիթ լուսանցքում
մնում է քամել ծաղիկներից վերջին գարունը
և դուրս գալ փողոց,
ամեն երեկո գնում ես
մեկնող գնացքներից վերջինով
և ամեն առավոտ վերադառնում
եկողներից առաջինով...
մնում է քամել ծաղիկներից վերջին գարունը
և դուրս գալ փողոց,
ամեն երեկո գնում ես
մեկնող գնացքներից վերջինով
և ամեն առավոտ վերադառնում
եկողներից առաջինով...
***
Ժամանակի ու քո հատման կետում
մեկ անգամ գոնե կանգնել է պետք,
հասկանալու համար
որ սպանելուց հետո պետք չէ
վազել եկեղեցի
կիրակնօրյա պատարագից լույս գողանալու համար,
խավարում վառվող մոմը ոչինչ է
կրակ լինելուց բացի...
մեկ անգամ գոնե կանգնել է պետք,
հասկանալու համար
որ սպանելուց հետո պետք չէ
վազել եկեղեցի
կիրակնօրյա պատարագից լույս գողանալու համար,
խավարում վառվող մոմը ոչինչ է
կրակ լինելուց բացի...
Ժամանակի ու քո հատման կետում
լռել է պետք մեկ անգամ գոնե,
և աղոթել անծանոթի,
նույնիսկ թշնամուդ համար,
հետո վեր կենալ,
քայլել դեպի քեզ,
քո մեջ արթնացող Աստծո հետքերով...
լռել է պետք մեկ անգամ գոնե,
և աղոթել անծանոթի,
նույնիսկ թշնամուդ համար,
հետո վեր կենալ,
քայլել դեպի քեզ,
քո մեջ արթնացող Աստծո հետքերով...
***
Քեզանից առաջ չկար
մեկը
ում ճանապարհը կանցներ ինձանով,
ում հետ հնարավոր կլիներ կանգնեցնել ժամանակը
լռությունը լսելու համար,
ում հետ առանց անձրևանոց դուրս կգայի փողոց
ընթերցելու անձրևը...
ում ճանապարհը կանցներ ինձանով,
ում հետ հնարավոր կլիներ կանգնեցնել ժամանակը
լռությունը լսելու համար,
ում հետ առանց անձրևանոց դուրս կգայի փողոց
ընթերցելու անձրևը...
Քեզանից առաջ դժվար
էր
քեզ այդքան շատ պատկերացնել,
որ երկուսիս հատման կետում
կվերծանեիր աներևույթը՝
արևից սեր ասեղնագործելով...
քեզ այդքան շատ պատկերացնել,
որ երկուսիս հատման կետում
կվերծանեիր աներևույթը՝
արևից սեր ասեղնագործելով...
Քեզանից առաջ չկար
մեկը
ով կիմանար Աստծո հասցեն,
ում հետ այդքան հեշտ կլիներ
ամեն կիրակի վեր բարձրանալ
երկնքում մատուցվող պատարագին
ներկա լինելու համար...
ով կիմանար Աստծո հասցեն,
ում հետ այդքան հեշտ կլիներ
ամեն կիրակի վեր բարձրանալ
երկնքում մատուցվող պատարագին
ներկա լինելու համար...
Քեզանից հետո սակայն
չի լինի
մեկը
ով կարձակի ծրարված սիրո կապանքները
շաղկապելով ինձ ու Աստծուն...
ով կարձակի ծրարված սիրո կապանքները
շաղկապելով ինձ ու Աստծուն...
Комментариев нет:
Отправить комментарий