Դրամահավաք բովաձորցի փոքրիկների համար ժամանցի անկյուն հիմնելու
համար
Սիրելի ծանոթներ և անծանոթներ,
Բովաձորը իմ հարազատ գյուղն է: Այստեղ մանկապարտեզ չկա: Երբեք չի եղել: Չկա նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար ժամանցի որևէ անկյուն: Միակ վայրը, որտեղ երեխաները կարող են խաղալ, համայնքապետարանի բակն է: Այստեղ կա մեկ սղիկ, սովետական տարիների մեկ պտտվող կարուսել և ավազով խաղալու անկյուն:
Բովաձորը իմ հարազատ գյուղն է: Այստեղ մանկապարտեզ չկա: Երբեք չի եղել: Չկա նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար ժամանցի որևէ անկյուն: Միակ վայրը, որտեղ երեխաները կարող են խաղալ, համայնքապետարանի բակն է: Այստեղ կա մեկ սղիկ, սովետական տարիների մեկ պտտվող կարուսել և ավազով խաղալու անկյուն:
Երկար մտածելուց հետո, որոշեցի
իրականացնել դրամահավաք, հավաքված գումարով մեր գյուղի 2-6 տարեկան երեխաների համար
հիմնել ժամանցի և զարգացման անկյուն, որտեղ փոքրիկները կկարողանան օրվա գոնե 4-5 ժամը
միասին անցկացնել, խաղալ ու զարգանալ:
Համայնքապետ Արայիկ Ներսիսյանը
պատրաստ է ժամանցի անկյունի համար տրամադրել վերանորոգված համայնքապետարանի լուսավոր
և արևոտ սենյակներից մեկը: Եվ ինչպես մեր զրույցում նշեց պարոն Ներսիսյանը, ձմռան ամիսներին
համայնքապետարանը հոգ կտանի նաև սենյակի ջեռուցման հարցը:
Հավաքված ողջ գումարից կգնենք
մանկական զարգացնող և զվարճանքի խաղեր, մանկական կահույք`սեղան, աթոռներ, կախիչ, խաղալիքների
պահարան, գորգ, ներկելու, նկարելու պարագաներ, հեքիաթի և զարգացնող գրքեր և այն ամենը,
ինչ անհրաժեշտ կլինի փոքրիկների առօրյան գունավոր և ուրախ դարձնելու համար:
Եթե կան անհատներ կամ կազմակերպություններ,
որ ցանկություն կունենան խաղալիքներ, գրենական պիտույքներ, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր և այլն տրամադրել, խնդրեմ ձեր նվերները մինչև
նոյեմբերի 14-ը թողեք «ԼՈՖԹ»-ի երևանյան գրասենյակում,
հասցե՝ Մոսկովյան 3, հեռ.
+374-41-408864 (բջջ.) , +374-43-408864 (բջջ.) (https://www.facebook.com/The.LOFT.center/), եթե տեղափոխման հետ կապված հարցեր լինեն, խնդրեմ գրեք ինձ այստեղ
(https://www.facebook.com/nare.atoyan) կամ զանգահարեք`093 69 23 20 հեռախոսահամարով:
Ինչպես եմ ես պատկերացնում երեխաների ժամանցը.
Ցերեկային քնի հետ կապված, ենթադրում եմ, որ խաղասենյակը բաց կլինի 11:00-13:00 և 16:00-18:00 (ամռան ամիսներին, իհարկե, ժամերը կփոփոխենք, ավելի շատ կմնանք):
Նախատեսում եմ, որ երեխաները
խաղասենյակ կգան իրենց ծնողների, մեծահասակ քույր- եղբայրների կամ տատիկ- պապիկների
հետ ու միասին ուրախ ժամեր կանցկացնենք:
Ժամանակի ընթացքում գուցե
հանդիպեն երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր կամավոր հիմունքներով կցանկանան երեխաների
հետ զբաղվել, կամ տատիկ- պապիկներ, ովքեր փոքրիկների համար հեքիաթ կկարդան: Այս ամենն
արդեն ապագայում կերևա:
Հուսով եմ ձեր օգնությամբ
իմ պատկերացրածն իրականություն կդառնա, ու մեր գյուղի փոքրիկները նույնպես կունենան
խաղերի ու անհոգության իրենց տաք անկյունը:
Հա, քիչ էր մնում մոռանայի, իսկ իմ կողմից՝ այս ամբողջը
համակարգելը, թխվածքաբլիթներն ու անսահման լավատեսությունը:
Նախապես տեղեկացնեմ, որ բոլոր
փոխանցումները հրապարակվելու են: Եթե չեք ցանկանում Ձեր անունը երևա հրապարակային,
խնդրում եմ, փոխանցման ընթացքում մեկնաբանության դաշտում տեղյակ պահեք այդ մասին:
Սիրով՝ Նարէ Աթոյան,
Լոռու մարզ, գ. Բովաձոր
Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներով.
Հայաստանից և Արցախից՝
2471401335360020 (դրամ)
(Արդշինբանկ, Պայծառ Այվազյան)
Իդրամ -854 165 166 (Պայծառ Այվազյան)
(Արդշինբանկ, Պայծառ Այվազյան)
Իդրամ -854 165 166 (Պայծառ Այվազյան)
Արտերկրից՝
Ayvazyan Paytsar
Acc. 2471401335360050 USD
2471401335360040 EUR
Ardshinbank CJSC Stepanavan branch
Address: 26 S. Sargsyan Str., Stepanavan Republic of Armenia
SWIFT Code: ASHBAM22
Acc. 2471401335360050 USD
2471401335360040 EUR
Ardshinbank CJSC Stepanavan branch
Address: 26 S. Sargsyan Str., Stepanavan Republic of Armenia
SWIFT Code: ASHBAM22
Айвазян Пайцар
Acc. 2471401335360030 RUR
БАНК КОРРЕСПОНДЕНТ СБЕРБАНК РОССИИ
К/С 30101810400000000225
ИНН 7707083893
БИК 044525225
Р/С 30111810600000000435 RUR
Acc. 2471401335360030 RUR
БАНК КОРРЕСПОНДЕНТ СБЕРБАНК РОССИИ
К/С 30101810400000000225
ИНН 7707083893
БИК 044525225
Р/С 30111810600000000435 RUR
Իվենթի լինքը ֆեյսբուքում
https://www.facebook.com/events/699697473747083/
https://www.facebook.com/events/699697473747083/
Комментариев нет:
Отправить комментарий