Գյուրջիևը մարդու, հասարակության և պատմության մասին

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Առավել տարօրինակը ոչ թե ուրիշների, այլ սեփական անձի ուռճացումն է, որը բխում է ինքն իրեն ինչպես հարկն է չճանաչելուց,  ուստի և ոչնչությունները իրենց համարում են մեծություն: Մինչդեռ եթե մարդը , իրոք, սկսի զբաղվել իր ուսումնասիրությամբ, ապա այդ բոլոր սին պատրանքները հօդս կցնդեն:
Մինչև մարդն ինքն իրեն չճանաչի, չի ճանաչի ոչինչ: Լոկ իրեն իմանալուց, ճանաչելուց հետո նա կարող է ձեռնամուխ լինել իմացությանը:

***

ԱՆՀԱՏ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհաջող, ձախողակ անձնավորությունը մեծ վնաս է պատճառում հասարակությանը, նա ազդում է համընդհանուր բարօրության վրա: Ուստի և ամեն ոք, գիտակցելով իր արածի կարևորությունը, պետք է աշխատի դա կատարել բարեխղճորեն:

***
ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է գտնել ծուլության պատճառը: Քանի որ սովորաբար ծուլությունն ունի տարիների պատմություն, ուրեմն տարիներ են հարկավոր իրական պատճառներն իմանալու համար: Կատարած սխալն անհնար է ուղղել, դրան նպատակաուղղված փորձերն անիմաստ են: Ոչ պակաս անիմաստ են ափսոսանքն ու ներողություն հայցելը: Մի անգամ կատարած սխալը այլևս չի ուղղվում:





Ա. Նիկողոսյան «Գյուրջիևը մարդու, հասարակության և պատմության մասին»

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև