Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հետևում է մայրաքաղաքի կերպարի ձևավորմանը և զարգացմանը հայ գրականության էջերին՝ սկսած
Խաչատուր
Աբովյանի
«Վերք
Հայաստանի»
վեպից:
Ներկայացնում
ենք
հետազոտության
առաջին
մասը:
Հիմնումը
Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի հենքով վստահաբար ու հպարտորեն և պարծանքով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2795-ամյակը նշեցինք այս տարի, այնուամենայնիվ, գրականություն չէ: Հանդիսավոր է, պատկերավոր է, մետաֆորիկ է, լավ տեքստ է, իրոք քարաքանդակ տեքստ է ու, այնուամենայնիվ, գրականություն չէ: Ու ստացվում է, որ մեր՝ գրով հիշատակված թերևս ամենահին քաղաքը հայ գրի ու գրականության տարածություն շատ հետո է մտել: Խոսքը, բնականաբար, սոսկ հիշատակվելու մասին չէ՝ գոնե մեր պատմիչների գրքերում տասնյակ հիշատակումներ ու վկայագրումներ կան Երևանի մասին: Խոսքը, բնականաբար, նաև մեր միջնադարյան տաղերգությանը բնորոշ կա՛մ ներբողվել-գովերգվելու, կա՛մ սգալ-ողբերգվելու մասին էլ չէ. էլի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Ու խոսքը, անգամ, իրենց ճամփորդությունների ընթացքում Երևանում եղած ճանապարհորդների, վաճառականների գրած ուղեգրություններում առկա փաստական-վավերագրական նյութերի մասին էլ չէ. օրինակներ էլի շատ կան... Խոսքը գրականությա՛ն Երևանի մասին է, գրական կերպար ու գրական կերպարների գործունեության ու դրսևորման վայր Երևանի, նրանց պատմությունների տեղանք Երևանի մասին է, ու գրականության Երևանը իր բուն պատմության հետ համեմատած՝ երիտասարդ է շատ: Ավելի ստույգ՝ 172 տարեկան է, էլ ավելի ստույգ՝ 155 տարեկան: 1841-ին գրված, 1858-ին տպագրված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը գրականության Երևանի հիմնարկեք-հիմնադրման արձանագրությունն է:
Ուստի՝ Երևանն իրականում երկու հիմնադիր ունի. Արգիշտի թագավորը և Խաչատուր Աբովյանը: Ու պատահական չէ բնավ, որ հետագայում գրականության Երևանն ամենաշատը
ծավալվում
է
Աբովյանի
անունը
կրող
փողոցի,
կարելի
է
նույնիսկ
ասել՝
միֆական-մետաֆորիկ
տարածության
մեջ:
Ուրեմն՝ ի սկզբանե Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն էր, էլ ավելի ստույգ՝ Երևանի բերդի հայտնի նկարագրությամբ: «Երևանու բե՛րդն,
Երևանու
բե՛րդն,
ա՜խ,
որ
առավոտը
բացվելիս
նրա
էն
լաչար
գլուխը
մարդի
աչքով
չէ՛ր
ընկնում,
հենց
իմանաս,
թե
դժոխքն
ա
իր
բերանը
բաց
անում,
ատամները
ղրճտացնում
ու
իր
ապականյալ,
թունավոր,
դառը
շունչը
չորս
կողմը
փրփրալով
փչում,
ցրվում,
փռնչացնում,
որ
կարենա
իր
հոտած
աղքների
կերած,
լափած
արդար
ջանը
մարսի,
էլի
չանգերը
ղուբարա
քցի,
էլի
հազար
անմեղ,
արդար
հոգի
անծամ
կուլ
տա,
իր
անկուշտ
փորին
մատաղ
անի:
Արեգակը
մտնելիս
հո,
հենց
իմանաս,
թե
Սադայելի
որդիքն
ու
զավակները,
նրա
զորքն
ու
զորապետներն
ըլին
իրանց
դիվական
խաղը
խաղում,
իրանց
դժոխային
քեֆն
անում,
ու
բրջերի
գլխին
մեկ
կտրած
գլուխ
էստեղ
էին
ոտի
տակ
տալիս,
մեկ
անգլուխ
լաշ
էնտեղ
էին
կտոր-կտոր անում,
վրեն
թքում,
ծափ
տալիս,
ծիծաղում,
հրհռում,
քրքռում
ու
թրով,
մզրախով
յա
փետով
մեկ
մեռած
մարմին
էս
կողմն,
էն
կողմն
գլորում,
քացի
տալիս
ու
ներքև
քցում»:
Գրականության Երևանն այսպես սկսվեց. մի քիչ անհարազատ, մի քիչ չսիրված, մի տեսակ՝ ուրիշի՛ Երևան, վախեցնող Երևան. «...աջու կողմն՝ Երևանու զարհուրելի բերդն ու թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն — խմբ.), ձախու
կողմն՝
գնդերը,
ջաղացները,
որ
չեն
ձորումը
թխթխկացնում,
չխչխկացնում,
ու
փոքր
ինչ
հեռու
չանգը
կոխած,
կամարակապ
համամները
ու
տխուր
Ձորագեղը՝
փոսումն
ընկած,
ձենըները
փորըները
քցած,
առաջին՝
Երևանու
Շհարը,
տրտում,
դառնավարամ
սգի
քողն
երեսին
փռած»:
Վերածնունդը
Բայց հայ գրողները ապրում ու ստեղծագործում էին Երևանից դուրս, ուրիշ քաղաքներում՝ Պոլիս, Բաքու, Պետերբուրգ, ու Թիֆլիս, ամենաշատը՝ Թիֆլիս, ու գրականացնում էին այն քաղաքները, որոնք լավ գիտեին, ճանաչում էին, ու այդ պատճառով է, որ հատկապես՝ 19-րդ դարի հայ գրականության այսպես կոչված՝ քաղաքային աուրան հիմնականում թիֆլիսյան կամ պոլսական է: Երևանը չկա: Ու Զանգվի փոխարեն՝ Քռի խշշոցն է, ու Երևանի աղջիկների փոխարեն՝ Գյուրջստանա գոզալները... Ու 19-րդ դարի հայ գրականության մեջ Թիֆլիսը, Պոլիսը՝ հաճախ՝ նկարեն մանրամասներով վկայագրված են: Երևանը՝ չկա: Ու դրանում Երևանի մեղքն էլ կա: Փոքրիկ, գավառական, անշուք քաղաք էր, գրականության բան չէր երևի՝ ինչպես ասում են...
Եղիշե Չարենցը, որ կարսեցի էր, ու «Երկիր Նաիրի» վեպում մանրամասն նկարագրեց իր հայրենի քաղաքը, գրականության Երևանի վերածնողը
եղավ
նաև:
«Ամենապոեմում»
առկա
փոքրիկ
նշմար-հիշատակումներից
հետո
նա
գրեց
«Երևան»
պոեմը:
Ու
Չարենցի՝
Երևանի
տված
բնութագրումները,
մետաֆորիկ
պատկերները
գալիս
են
ինչ-որ տեղ արդարացնելու,
թե
ինչու
գրականությունն
այդպես
էլ
չէր
«մոտենում»
Երևանին,
չնայած,
որ
եղել
են
մարդիկ,
որ
սիրել
են
Երևանը
նույնսիկ
այդտեսակ
գորշության
մեջ.
«Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ
Ոտքերը Մասիս է երկարել:
Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք...»
Ու իր՝ Երևանի՝ մեծ քաղաք, գեղեցիկ քաղաք, ըստ էության՝ գրականության քաղաք դառնալու երազանք-տեսիլքը, խանդը նույնիսկ ուրիշ քաղաքների հանդեպ, որ բերում է Չարենցը այդ նույն պոեմում, դարձավ հետագայում ստեղծված բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների ու վեպերի, այսպես ասած՝ ուղենիշը.
«Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է, — բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր...
Ախ, նրանք — պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես — գաղթական Շողեր...
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ...
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն, Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...»
«Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ
Ոտքերը Մասիս է երկարել:
Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք...»
Ու իր՝ Երևանի՝ մեծ քաղաք, գեղեցիկ քաղաք, ըստ էության՝ գրականության քաղաք դառնալու երազանք-տեսիլքը, խանդը նույնիսկ ուրիշ քաղաքների հանդեպ, որ բերում է Չարենցը այդ նույն պոեմում, դարձավ հետագայում ստեղծված բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների ու վեպերի, այսպես ասած՝ ուղենիշը.
«Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է, — բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր...
Ախ, նրանք — պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես — գաղթական Շողեր...
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ...
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն, Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...»
Ու «բուսնած» նոր քաղաք Երևանը, փոքրիկ բացառություններով, այս տեսիլքի իրացումն է: Ու դժվար է ասել՝ գրականությո՞ւնը ստեղծեց այդ Երևանը,
թե՞
Երևանով
ստեղծվեց
այդ
գրականությունը...
Այս իմաստով՝ Ակսել Բակունցի, որ հոյակապորեն ու մանրամասնորեն վկայագրեց իր հայրենի
Գորիսը,
անավարտ
«Խաչատուր
Աբովյան»
վեպի
գլուխներից
մեկում
1840-ական
թվականների
Երևանի
մանրամասն
նկարագրությունը
հետադարձ
տուրք
էր,
որի
առիթը,
ոչ
պատահականորեն
ու
խորհրդանշական
կերպով,
գրականության
Երևանի
հիմնադիրն
էր:
Ըստ
էության՝
Բակունցը
այդ
կերպ
փորձում
էր
լրացնել
այն
բացը,
որ
ստեղծվել
էր
Աբովյանից
հետո:
Ու
դա
բնավ
ուշացած
չէր,
ու
լրացնելու
բան
էլ,
առանձնապես,
կարծես
թե
չկար:
Բակունցի
նկարագրած
1840-ականների
ու
Չարենցի
վկայագրած
20-րդ
դարասկզբի
Երևանների
մեջ
մեծ
տարբերություն
չկա,
թեկուզ
միայն՝
արտաքին
իմաստով.
«Նա
քայլում
էր
նեղ
փողոցներով,
որոնց
երկու
կողմը
կավե
ցածր
և
կիսախարխուլ
պատեր
էին,
կիսով
չափ
գետնի
մեջ
ցածր
դռնակներով:
... Տասնհինգ
տարի
էր
ռուսները
գրավել
էին
Երևանը
և
միայն
Ծհարի
մահլայում
էին
կառուցել
քարաշեն
երկու
տուն
և
մի
զորանոց՝
ոչ
հեռու
սարդարի
ջավահիր
ամարաթից:
...Փողոցների
կեղտոտ
լճակներից
բարձրանում
էր
գարշահոտություն:
... Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով: Դեպի հարավ՝ բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր: Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները,
որոնց
մուրճերի
աղմուկը,
քուրաների
բոցը,
պողպատի
ու
պղնձի
սուր
զրինգը
խլացնում
էր
Չարսուի
բազմաձայն
ժխորը:
Առանձին
թաղ
էին
կազմում
ներկարարները,
համետ
կարողները,
բրուտները
և
կաշեգործները:
Երբ
իջնում
էր
մառախուղը,
դարբինների
և
պղնձագործների
կրակները
մառախուղների
մեջ
առանձին
խորհրդավորություն
էին
տալիս
մրից
սևացած
մարդկանց,
որոնք
ծանր
մուրճերով
կարծես
գետնին
էին
զարկում,
և
գվվում
էր
գետինը,
կայծերի
շատրվանով
լուսավորում
մառախուղը:
Արհեստանոցների
մյուս
թաղերն
ընկղմում
էին
մառախուղի
մեջ»:
Տեսիլը
Բայց այս ամենով հանդերձ, կարգավիճակ էր փոխվել: Երևանը նախ հռչակվել էր Հայաստանի առաջին հանրապետության, ապա նաև՝ խորհրդային Հայաս-տանի մայրաքաղաքը: Այլևս «գաղթական Շողեր» չէր: Ու Երևանի կարգավիճակի փոփոխությունը իր հերթին փոխեց հայ գրականության քաղաքային աուրան: Ասպարեզ իջան արդեն երևանցի գրողներ: Ու սկիզբ առավ գրականության Երևանի նոր տարեգրությունը: Բայց և այդ տարեգրության հիմքն էլ հանճարեղորեն Չարենցը դրեց՝ բանաստեղծականացնելով Թամանյանի լուսեղեն տեսիլը.
«...Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին:
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ
Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...»
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին:
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ
Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...»
Աղբյուրը` «ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013
Շարունակությունը` այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий