Գագիկ Գինոսյան «Պարը»


Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնիսկ երգի միջոցով արտահայտել:
Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին և մարմինը:
Պարը մարմնի երգն է և նկարչությունն է մարմնի միջոցով: Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը:
Եթե չար մարդիկ երգ չունեն, ապա տկարները պար չունեն:
Բայց պարն ապրում է, երբ ապրում ես պարով և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար:
….
Եվ պարն սկսեց մահանալ, մեր պարը` այսքան իշխանական և վեհ, այսքան հպարտ ու մարտական:
Եվ փոխանակ պարն ապրեցնեն, ապրելով նրանով` փորձեցին դիմային վիրահատություններով իբր թարմացնել, երիտասարդացնել պարը:
Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին նրբացնել նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:
Ծամածռվեց մեր պարի դեմքը:
Պարն այնքան օտարածին տարրեր կրեց իր մեջ, որ նմանվեց ժարգոնով գրված նախադասության, որի համար բոլոր բառերն օտար են, բայց հարմարեցված ազգային երանգներին, իմա` ազգային տարազ հագած:
Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:
Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը:

Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա:
ԿԱՐԻՆ ավանդական երգի- պարի հիմնադիր ղեկավար


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև