Համբույրի մասին


Եվ
Ահա-
Տասներկու թվին-
Առաջին անգամայնտեղ
Առաջին համբույրս տվի
Քեզ

Եղիշե Չարենց «ՉարենցՆամե»

   Դեռ Պլատոնն է խորհել այն մասին, թե ինչու են մարդիկ այդպես հաճույքով համբուրվում: Նրա թեորիան այսպիսին է: Սկզբում մարդը գնդի ձև էր հիշեցնում: Նա ուներ չորս ձեռք, չորս ոտք ու երկու գլուխ` միաժամանակ կնոջ ու տղամարդու: Սակայն, այդ միասնական էակը չափից դուրս մեծամիտ էր եւ Զևսը` զայրանալով, բաժանեց նրան ՙարական՚ ու ՙիգական՚ կեսերի: Եվ Պլատոնի կարծիքով միայն համբույրի միջոցով է տեղի ունենում վերամիավորումը:
   Ըստ հոգեբանների, համբույրը հանգստացնում է ներվային համակարգը և կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հիմնականում լավատես են, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրէ), ստաֆիլոկոկներ (ողկուզաձև մանրէ) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95 տոկոսն անվնաս են:
   Հետազոտությունները հաստատում են, որ ավելի հաճախ համբուրվողները քիչ են հիվանդանում ստամոքսի, ստամոքսագեղձի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Եվ այդ մարդիկ լավ են քնում:
Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում:


Համբույրի ընթացքում արագանում են սրտի զարկերը (մինչեւ 150): Ընդ որում զարկերի հաճախականությունը, մեծ գրգռվածության դեպքում, կարող է կրկնապատկվել: Ճնշումը բարձրանում է: Շուրթերը թեթևակի ուռչում են, դառնում ավելի նուրբ ու վարդագույն: Ահա այդ պատճառով է, որ վառ ներկված շուրթերը հանդիսանում են կրքի սիմվոլ: Ամեն համբույրի ժամանակ գործի է դրվում շուրջ 34 մկան: Պարզ է, որ այդ դեպքում մաշվում են ավելորդ կալորիաները: 3 րոպե տևողությամբ համբույրը նպաստում է 12 կալորիայի վերացմանը: Տարածված կարծիք կա, որ համբույրը վտանգավոր է ինֆեկցայի փոխանցման համար: սակայն ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Մարդու թուքը պարունակում է անտիմարմիններ, որոնք ունակ են պայքարելու ցանկացած ինֆեկցիայի դեմ:
  Սոցիոլոգիական հարցումների համաձայն եվրոպական երկրներում մարդիկ համեմատաբար քիչ են համբուրվում: Միջին տարիքի եվրոպացին մեկ օրվա ընթացքում համբուրվում է շուրջ 7 անգամ, երիտասարդները մոտ 12 անգամ, ամուսնական զույգերն ու 50-ն անց մարդիկ` 2 անգամ: Հարցմանը մասնակցողների 12 տոկոսն ընդհանրապես չի կարողացել հիշել, թե վերջին անգամ երբ է համբուրվել:

   Հին Բաբելոնում հրապարակային համբույրների դեպքում կնոջը սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդուն` վերին շուրթի հեռացում:
   18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի և կատաղահարության վարակները, եվրոպացի բժիշկները հիվանդներին խորհուրդ էին տալիս չհամբուրել որևէ մեկին, եթե համոզված չեն, որ նա բացարձակ առողջ է:

Հ. Գ. Ուրեմնկրքոտ ու ցանկալի համբույրը

-պայքարում է վաղահաս կնճիռների դեմ,
-1 րոպեում ոչնչացնում է մոտ 3-4 կալորիա,
-երկարեցնում է կյանքի տևողությունը,
-հանդիսանում է լավ քնաբեր,
-կանխում է սթրեսը,
-ավելացնում է հորմոնների քանակն արյան մեջ,
-մարդու օրգանիզմում արտադրում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է մորֆիից և համբուրվող զույգին ստիպում է իրեն երջանիկ զգալ:
Իմ անմիջական խորհուրդը բոլորին` առողջ լինելու համար համբուրվեք հնարավորինս հաճախակի:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև