Արարատ լեռը իմ առօրյան է: Տեսնում եմ այնքան
հաճախ, որ երբեմն
անամոթաբար չեմ նկատում: Բայց մեծ մասամբ նա տիրաբար վերցնում է ինձ իր ձգողականության մեջ: Ուր էլ որ շտապելու լինեմ, մի քանի վայրկյան զսպում եմ քայլս
ու կախարդված նայում: Նրա կերպարը ստիպում է թեթևակի գլխապտույտ զգալ կամ անհապաղ զգաստանալ, հատկապես, երբ բացվում է ամբողջ հասակով: ....Լեռն առաջինն է դիմավորում Երևան
ժամանողներին: Նա լրիվ
տեսանելի է օդակայանից: Երբ գրչակից ընկերոջս հետ ինքնաթիռ էինք նստում նախ Մոսկվա, հետո Լիսաբոն, իսկ Լիսաբոնից էլ` դեպի տասնութ ուրիշ
քաղաք ուղևորվելու համար, լրիվ մութ
էր: Բայց ես զգում էի լեռան անտեսանելի ներկայությունը,
որովհետև, ահա արդեն
քանի տարի, գնալն ու վերադառնալը անընդմեջ կապված են նրա հետ: ....Արարատը ևս համապարփակ առասպել է ու հերթական երկրաբանական գոյացություն: Նրա հայացքի ներքո մարդկության գաղտնագրված պատմությունը նորից հանդիպում է մեզ հայտնի
ժամանակների հետ: Այդ լեռը միշտ
տարբեր է ու միշտ
անփոփոխ: Նրա մետաֆիզիկան մեր դիալեկտիկայի հուսալի հենարանն է: .... Ձմեռային առավոտներին նա կարող է լինել խստահայաց ու մռայլ, հիշեցնելով Աստծո
դատաստանի մասին, որից զերծ մնաց
իր խորհրդավոր գագաթը: Աշնանը, իրիկնամուտին, երկնքի կիսահալ ոսկիների մեջ, նա կարող
է վեհություն ներշնչել, գարնանը դառնալ
անկշիռ, հողին հազիվ
կպած, և հոգիդ առնել ու տանել վեր: Ամռան ուղիղ կեսին, ծանր արևի տակ, նա զովության պատրանք է ծնում և տարվա բոլոր
եղանակներին մխիթարում ու գոտեպնդում, ասելով թե` ես այստեղ եմ, փրկության հանգրվանը, միշտ ձեր կողքին է, տապանը ի'մ ուսին է հենվել, Նոյն իր զավակների հետ իջել է ի'մ լանջերով, կյանքն ա'յս փեշերից է վերադարձել աշխարհ
ու սփռվել
չորս ուղղությամբ: Դարձյալ հանգուցակետ: Դարձյալ սահմանագիծ: Միֆի
ռեալություն: Վերջ ու Սկիզբ:
Աղբյուրը` այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий