Ծնվել
եմ
1966 թ.
մարտի
9-ին:
Մայրս
Նուրբ
բրդյա
գործվածքների
կոմբինատի
գրադարանի
վարիչն
էր:
Այնտեղից
էլ
նրան
ծննդատուն
են
տարել,
որտեղ
ծնվել
եմ
ես,
իսկ
հետո
իմ
բարուրով
վերադարձել
է
գրադարանՙ
աշխատանքի:
Մանկուց
իմ
ընկերն
ու
բարեկամը,
սիրելի
խաղալիքը
գիրքն
է
եղել:
Մայրս
օրորոցիս
դիմաց
կախել
էր
Չարենցի
նկարը,
եւ
ես
հայացքս
միշտ
նրա
վրա
եմ
պահել
ու
կարծես
զրուցել
նրա
հետ:
Երբ
լեզուս
բացվել
է,
սկսել
եմ
նրա
մասին
պատմել,
թե
նա
մեր
հողերը
ուզեց,
չտվեցինՙ
մահացավ:
Կարդացել
եմ
գրադարանի
գրքերի
հիմնական
մասը:
Պատմավեպերը
գրավել
են
ինձ
դեռ
տարրական
դասարանից:
Մի
խոսքով,
մանկությունս
անցել
է
գրքերի
հեքիաթային
աշխարհում:
Չարենցի
«Օ՜հ,
գրքերի
աշխարհը
տիեզերք
է
անեզր...»,
բանաստեղծությունը
կարծես
ինձ
համար
է
գրված:
Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը:
Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը:
Գրքերի հեքիաթային աշխարհը, ուր անցել է Վարդանի մանկությունը |
Մանկությանս
հիշողությունները
վերականգնելիս
անմիջապես
գրքերի
յուրահատուկ
հոտն
եմ
զգում
եւ
մտքով
հայտնվում
եմ
գրքերի
խորհրդավոր
աշխարհում:
Տարածության
վրա
հոտառությամբ
կարող
եմ
գտնել
գրադարանները,
որովհետեւ
իմ
մանկության
հոտը
կա
բոլոր
գրադարաններում:
Գրքերի համար ցավ եմ զգացել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջՙ այրվելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված եւ այրված գրքերի համար:

Իսկ հիմա այստեղ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակույթը:
Ազերիները իրենց զայրույթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրաՙ այրելով այն: Մորս խնդրել եմՙ գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով:
ՎարդանՍտեփանյան(Դուշման)
Комментариев нет:
Отправить комментарий