
Ես դուրս եկա շքամուտքից: Մի տեսակ անհարմար էր կանգնել չոր ու ապահով տեղում, երբ սև զոնտը գլխին պահած՝ միաժամանակ հանդիսավոր ու անօգնական, ընթանում էր մեր մոհիկաններից վերջինը: Դա 68 թիվն էր, ինձ համար այսօր դեռ չափազանց մոտ, բայց նաև՝ կարծես չեղած ու հորինված մի ժամանակ: Ես մնացի մայթին ու թրջվեցի այնքան, մինչև Զարյանն ու իր զոնտը դանդաղորեն անհետացան տեսադաշտից: Ես վերջին անգամ էի նրան տեսնում, բայց ենթադրություն իսկ չունեի այդ մասին:
Հ.Գ. Կոստան Զարյանը՝ քսաներորդ դարի Մարտիրոս Երզնկացին: Եվս մի միջաստղային թափառական, ում հայացքը սկիզբ է առել «Արարատի մոտ ապրող հայից» և ընդգրկել աշխարհի ամբողջությունը ... Ծնվել է փետրվարի 2 - ին:
Комментариев нет:
Отправить комментарий