Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրեասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովտնի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվին մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանի «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա՜ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կորգևորեինք իր մատներուն շխշխկոցները` իր բազմաձև ճոճումներուն մեջ:Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանոր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. Իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Կարդացեք նաև
-
Մարդասպանը Մի մարդ սպանություն գործեց , և սպանվածի հարազատներն ընկան նրա հետևից : Նա փախավ դեպի Նեղոս, բայց այնտեղ հանդի...
-
Մաքսիմ Ռիլսկի Հայաստանը, ինքնատիպ գեղեցկության երկիրը, այն ժողովրդի երկիրը, որի դարավոր տառապանքներն անօրինական են ու անսահման, իսկ ...
-
Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է: Ռալֆ Ուոլդ Էմերսոն, 1803-1882, ամերիկացի փիլիսոփա , բանաստեղծ և էսսեիստ ...
-
Սիրամարգն ու Ճայակը Թռչունները խորհուրդ արին, թե ո ՟ ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է...
-
Զարմանալի հա՜յ ... Զարմանալի՛ հայ։ Պապդ թուրքահայ , Հայրդ ռուսահայ , Դու ֆրանսահայ , ... Զարմանալի հա՜յ ... Սասունում ծնված ...
-
Ամուսնանալուց հետո անմիջապես սովորում են , որ ամուսիններից մեկի հետ տեղի ունեցածը վերաբերում է իրենց երկուսին : *** ...
-
ԿԻՆ Կին լինելը Սաբինայի համար կեցության ձև է , որ ինքը չի ընտրել : Այն , ինչ ընտրության արդյունք չէ , չի կարե...
-
«Ինքնությունների այդ խառնաշփոթն իր գագաթնակետին հասավ քամոտ մի երեկո , երբ նա Պատրիսիո Արագոնեսին գտավ հասմիկի բուրավետ թփե...
-
Ինչու՞ մեղրամիս , դե կարդացի ուղիղ մեկ ամսում . գիրքն , իհարկե , որպես գեղարվեստական գործ , մեղր է , բայց ոչ սյուժեն , ծանր հա...
-
«Հինգ տարուց ի վեր այն օրից , ինչ ռուսական բանակը զավթել էր Թոմայի երկիրը , Պրահան շատ էր փոխվել . փողոցու...
Комментариев нет:
Отправить комментарий