Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ

Տատս (մորս մայրը) երկու տարի է ընդամենը դպրոց գնացել, խառը ժամանակներ են եղել, չեն կարողացել հարևան գյուղ գնալ - գալ, ու էդպես անուս է մնացել, բայց դա չի խանգարել, որ նրա 7 զավակն ու 18 թոռը բարձրագույն ավարտեն... էլ չասեմ, թե ով որտեղ է աշխատում.
Ասելիքս որն է, որ այս նկարում եթե նույնիսկ նշված է, որ միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ, դա ուղղված է այն ԻՐԱԿԱՆ ՈՒՂՏԵՐԻՆ, ովքեր դպրոց էլ են գնացել, տառաճանաչ են, համալսարան էլ են ավարտել, նույնիսկ հիմա մեր օրերում պաշտոններ են զբաղեցնում, բայց անկիրթ մեռնում են... որևէ գրքից կամ գրողից կամ ընդհանրապես արվեստի որևէ ճյուղից, հայտնի որևէ ստեղծագործությունից մոտը խոսում ես, ապուշի պես դեմքիդ է նայում ... ու այդպիսի մեկին ինչպես ՈՒՂՏ չանվանես, երբ ներկայում ինքնակրթվելուն ոչինչ չի խանգարում, հակառակը տանը նստած կարող ես ամեն ինչ սովորել, ամեն ինչ իմանալ...
հ.գ. տատիս օրինակը հենց այնպես չբերեցի, նույնիսկ կասեի, մարդ կա տառերը չի ճանաչում, բայց գիրքը տալիս է որդուն, թոռանը, հարսին, որ իր համար կարդան...
հասկացողը ինձ հասկացավ


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև