Այն, ինչը հնարավոր չէ հետ բերել …


Ընկերուհիս  ինչ-որ կարևոր թղթեր էր ուղարկել քրոջը: Քույրը եկավ, վերցրեց ու ասաց, որ շտապ պետք է գնա: (Ինչպես հետո իմացա, հարազատ քույրը չէր):
Ես դուրս եկա նրան ճանապարհելու: Դեռ շատ չէինք քայլել, երբ նկատեցինք դիմացից եկող տղամարդուն. նա տեսավ մեզ ու միանգամից  դանդաղեցրեց քայլերը: Կողակիցս անհանգիստ աջ ու ձախ նայեց. տղամարդը մոտեցավ ու գրկեց նրան… միմյանց փաթաթված`մոռացան իմ գոյության մասին.
-         Գիտեմ, գիտեմ, որ ամուսնացել ես, բայց ես դեռևս կարոտում եմ քեզ…
-         Ես էլ քեզ, ես էլ քեզ… կներես, որ լսեցի մորս…
-         Սսսսսսսս… մի ասա ոչինչ… դու երբեք մեղավոր չես եղել…
-         Միայն երեխայի համար եմ ապրում…
Նրանք նայեցին մեկմեկու աչքերի մեջ. ես էլ հասկանալով գրեթե ամեն ինչ, շուրջս նայեցի,  բայց էլի լսում էի…
Տղամարդն ասաց.
-         Շուտով ես էլ կամուսնանամ…
-         Գիտեմ…
-         Բայց ես միշտ քեզ եմ սիրելու…
-         Ես էլ քեզ…
-         Սիրտս մղկտում է, որ էլ երբեք չեմ գրկելու քեզ…
Հետո գրկեցին իրար ու սկսեցին արտասվել… մեկը մաքրեց մյուսի արցունքները.
-         Սա իմ վերջին համբույրը քեզ
Տղամարդն ասաց ու համբուրեց կնոջ շուրթերը…
Նորից փաթաթվեցին: Հետո տղամարդն ուժ գտավ.
-         Չտխրես հանկարծ, ես միշտ հսկելու եմ, որ ժպիտը չհեռանա քո դեմքից… Այս ամենն ասաց շատ արագ, կնոջը հեռացրեց իրենից ու առանց հետ նայելու շարունակեց քայլել:
Խորը շունչ քաշելով և աչքերը սրբելով ընկերուհուս քույրն ինձ նայեց.
-         Կներես…
-         Կարիք չկա…
-         Ուղղակի…
-         Քո կյանքն  է, ու կարիք չկա, որ ինձ բացատրություն տաս…
Նա ընկավ գիրկս ու ցածրաձայն հեկեկաց…


Այնքան բան կուզենայի ասել, բայց ոչինչ չեմ ասի, միայն ուզում եմ հիշել Թոթովենցի խոսքերը. “Կինը եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում”:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև