Մեկ վարկած՝ ինչու չներգաղթել…


Երկու կնոջ զրույց եմ լսում.
-         Այ Նազիկ ջան, դե որ չեք կարում ապրեք, գոնե եկեք էստեղ, տուն ունեք, առանց վարձի կապրեք, էրեխեքն էլ հայկական դպրոց կգնան, հայերեն կիմանան…
-         Ո՞նց գանք է, Կարինե ջան, հո ամոթով չենք լինելու…
-         Ինչի՞ համար, Նազիկ ջան, ինչի պիտի ամոթով մնաք…
-         Ախր էս 10-12 տարի է դուրս եկած ենք, հիմա որ հետ գանք, մարդիկ ինչ կմտածեն, կասեն՝  գնացին, չկարեցան ապրեն, հետ են եկել…
-         Նազիկ ջան, դու՝ քո գործերը, որտեղ ուզում ես ապրիր՝ ում ինչ գործն է…
-         Չէ, Կարինե ջան, տղես չի ուզում… ոնց էլ համոզենք՝ չի գա… ես էլ չեմ ուզում տղես գլուխը կախ ման գա Հայաստանի մեջ: Գնացել ենք, պիտի դիմանանք, ապրենք…
-         Էհ, ինչ ասեմ, դուք գիտեք…

Զրույցն, իհարկե, մի քանի  վայրկյան անց շարունակություն ունեցավ, բայց արդեն լրիվ այլ թեմայի շուրջ, որն, անշուշտ, ինձ հետաքրքիր չէր:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև